Հայեր միացե՛ք, միացեք հայե՛ր, Արցախն է մեզ կանչում օգնության հասե՛ք. ջավախահայերը երգում են Վրաց-հայկական սահմանին (տեսանյութ) Կամո Աղաջանյանն ու Մայիս Բարխուդարովը որևէ բարեկամական կապ չունեն. Մանվել Գրիգորյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Մարտունիում 7 տարեկան երեխա ու կին են մահացել Սահակաշվիլին հօգուտ Ադրբեջանի հայտարարություն է արել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր մեկնում են ռազմաճակատ, կպահպանեն իրենց աշխատատեղերը․ խոսնակ Արցախ․ Լուսանկարներ՝ Մարտունիից ՊԵԿ նախագահը կոչ է անում այս օրերին թույլ չտալ հարկային իրավախախտումներ 

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մարզպետարանի աշխատակազմին նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին ներկայացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով պաշտոնաթող մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ իր մեկամյա գործունեության ընթացքում երկրին, մարզին նվիրված լինելու համար՝ նախարարը շեշտել է, որ նա, քաղաքական կամք դրսևորելով, հրաժարվեց իրեն տրված այդ հնարավորությունից և նպատակահարմար համարեց այն զիջել այլ գործընկերների: Նախկին մարզպետի որոշումը համարելով վեհանձն և կարևոր՝ Սուրեն Պապիկյանը նրան հաջողություն է մաղթել հետագա աշխատանքում:  

Ներկայացնելով նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ նախարարն ընդգծել է, որ վերջինս իր գործունեության ընթացքում հանդես է եկել իբրև գործունյա և իր գործին նվիրված անձնավորություն, իրավական ոլորտում անցած ճանապարհով ցույց է տվել, որ ըստ արժանվույն կարող է ղեկավարել մարզը: «Ես վստահ եմ, որ առաջիկայում համատեղ ուժերով արձանագրելու ենք նորանոր հաջողություններ: Ուզում եմ շնորհավորել պարոն Գրիգորյանին այս պատասխանատու և կարևոր առաքելության կապակցությամբ, որովհետև սա մի փուլ է, երբ Հայաստանում մեր կողմից հռչակված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչելու, ինչպես նաև այդ ճանապարհին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ հաղթահարելու խնդիր է դրված, ուստի բավականին պատասխանատու, կարևոր և պատվաբեր առաքելություն է»,- ասել է ՀՀ ՏԿԵ նախարարը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին մեկամյա գործունեության ընթացքում մարզային կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և նկատել, որ վերջինիս կայացրած որոշումը բխում է նոր Հայաստանի քաղաքական գործչի հանրային պատասխանատվության բարձր զգացումից։

Շնորհավորելով և աշխատանքային հաջողություններ մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Տրդատ Սարգսյանը իր երախտագիտությունն է հայտնել նախարարին հնչեցրած գնահատականների և ցուցաբերված վստահության համար, որով միասին հնարավոր է եղել մարզում շատ խնդիրներ լուծել և որոշների լուծման սկիզբ դնել։

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը իր հերթին  շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և կառավարությանը մարզի կառավարումը իրեն վստահելու համար։

«Հետևողական եմ լինելու, որ մարզում իրականացվեն Կառավարության բոլոր ծրագրերը՝ պատշաճ որակով և համապատասխան ժամկետներում: Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք առաջընթաց ենք գրանցելու. իմ ամբողջ գործունեությունն ուղղված է լինելու դրան»,- գործընկերներին ուղղված խոսքում նշել է Գրիգորյանը։

Մարզպետը կարևորել է համայնքների բնակիչների և մարզպետարանի հետ շփումների առաջնահերթությունը, ինչպես նաև համայնքների ղեկավարների հետ ակտիվ համագործակցությունը՝ լուծման ենթակա հարցերի վերաբերյալ, որով դրական տեղաշարժ պետք է գրանցվի բնակիչների կյանքում: Հույս հայտնելով, որ կարդարացնի ՀՀ կառավարության վստահությունը՝ նորանշանակ մարզպետը նշել է, որ աշխատելու է թափանցիկ գործելաոճով՝ ի բարօրություն մարզի և ժողովրդի: Նա շնորհակալություն է հայտնել նաև պաշտոնաթող մարզպետին հնչեցրած բարեմաղթանքների համար:

Հանդիպման ավարտին նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում ներկա կգտնվի մարզխորհրդի նիստին, որի ժամանակ էլ կքննարկվեն մարզում իրականացված ծրագրերը և առաջիկա տարում նախատեսվելիք  աշխատանքները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր (տեսանյութ)Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար պատրաստում է սիրիացի վարձկաններին. The Guardian Ինչ պատիժ է սպասվում վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար Ադրբեջանցիները տարածում են մեր խոցված զինծառայողների և գրավված դիտակետի տեսանյութ. Էդգար ԷլբակյանԹշնամական օդուժի կորուստները (լուսանկարներ) Հաղորդավարուհին, խոսելով զոհերի մասին, չկարողացավ զսպել լացը (տեսանյութ) Արցախում ևս մեկ երեխա է զոհվել (տեսանյութ) WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովին հաջողվել է հայտնաբերել խոցված ադրբեջանական ինքնաթիռի մնացորդները (տեսանյութ)Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը մեկնել են ՎարդենիսՀայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառազինությունը սեպտեմբերի 28-ի՝ ժամը 21:00-ի դրությամբ. ՊՆ-ից նոր տվյալներ Ադրբեջանում ընտանիքներ կան, որ երկու զոհ են ունեցել (լուսանկարներ) Սոլովյովն ուղիղ եթերում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում տիրող իրավիճակը (տեսանյութ)Հայեր միացե՛ք, միացեք հայե՛ր, Արցախն է մեզ կանչում օգնության հասե՛ք. ջավախահայերը երգում են Վրաց-հայկական սահմանին (տեսանյութ)Նավասարդյանների տունը հրետակոծվել է հակառակորդի կողմից, ուստի նրանք այժմ թաքստոցում են (տեսանյութ) «Մեր ազգին անհնար է հաղթել». Ռուբեն Վարդանյանն Արցախում է (տեսանյութ)Հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներին, որոնց արգելում էին հատել հայ-վրացական սահմանը, թույլատրել են Հայկական կողմը ևս 26 զոհ ունի. անունները հայտնի ենՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ 27 տարին լրացած, հետախուզման մեջ գտնվող մի քանի հազար ՀՀ քաղաքացիների նկատմամբ պետք է համաներում տարածել. ՄարուքյանԿիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա Ծնողներին եւ երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ Արեգ Ասրապեանը, ում ընտանիքը Լիբանանից այս տարվա օգոստոսի 4-ին հայրենադարձվեց Հայաստան, մեկնեց առաջնագիծ (լուսանկար)Բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետՆման վարքագիծ ունեցող իշխանության հետ որեւէ երկխոսություն հնարավոր չէ. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Բացառիկ նկարահանումներ` արցախյան ռազմաճակատից (տեսանյութ) ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճեպազրույցը. ուղիղՎրացի իրավապահները ջավախքցիներին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունն ուղարկել Հայաստան (տեսանյութ) Կամո Աղաջանյանն ու Մայիս Բարխուդարովը որևէ բարեկամական կապ չունեն. Մանվել Գրիգորյան Պետք է զինտեխնիկայի և մարդկային այնքան կորուստներ պատճառենք, ինչպես եղել է 91-94թթ.-ին. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Լելե Թեփեն ազատագրելու լուրերի մասին (տեսանյութ) Ընթանում է լայնածավալ պատերազմ, որի ընթացքում դիրք վերցնել-տալը ժամանակավոր բնույթ է կրում. Արայիկ ՀարությունյանՄարտունու շրջանում հայկական ուժերն ադրբեջանական ինքնաթիռ են խոցել Էս մեր վերջին կռիվն ա, մինչև վերջ կռվելու ենք ու հաղթենք. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե (տեսանյութ)Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանի ասուլիսը. ուղիղԵԺԿ-ն կոչ է անում դադարեցնել մարտերը և զորքերը վերադարձնել մինչև սեպտեմբերի 27-ը եղած դիրքեր ԱՄՆ կոնգրեսականը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կանցկացնի արտահերթ նիստ` քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախի համար հավաքագրել է ավելի քան 1,4 մլն դոլար Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնում է առաջնագիծ Ո՞ւմ ելքն է ՀՀ տարածքից սահմանափակված. մանրամասներՀաղթանակը չի´ վաճառվում. Վիտալի Բալասանյան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է Ղարաբաղ ուղարկել ԵԱՀԿ դիտորդներինՀակառակորդի խոցված ԱԹՍ-ն Սպիտակաշեն գյուղում (լուսանկարներ) ԱՀ նախագահը ՊԲ 46 զինծառայողների հետմահու շնորհել է «Մարտական ծառայություն» մեդալ Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում. Հովհաննիսյան Եթե պատերազմը երկարեց, ապա ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի ճանաչման հարցը․ Արցախի ԱԺ նախագահ
Ամենադիտված