Վրաստանի պատրիարք Իլիա II-ին մեղադրել են նույնասեռականության մեջ
ГрузияԱյսօր՝ հոկտեմբերի 31-ին, Վրաստանում տեղի ունեցած Սուրբ Սինոդի նիստն ավարտվել է սկանդալով, գրում է Sputnik-ը:
Ամենահեղինակավոր հոգևորականներից մեկը՝ Չկոնդիդիի մետրոպոլիտ, տեր Պետրե Ցաավան մեղադրել է Վրաստանի պատրիարք Իլիա II-ին նույնասեռականության մեջ:
Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում, Պատրիարքարանից դուրս գալուց հետո: Ինչպես հայտնել են Սուրբ Սինոդի մյուս անդամները, հոգևորականը իրեն ոչ ադեկվատ է պահել, վիրավորել է պատրիարքին, որի պատճառով էլ ստիպված են եղել նրան նիստից դուրս հանել: Սուրբ Սինոդը որոշում է կայացրել զրկել Պետրեին Չկոնդիդիի մետրոպոլիտի կոչումից և հեռացնել նրան իրենց շարքերից:
Տեր Պետրեն եթեր է խնդրել երկրի ընդդիմադիր հեռուստաալիք «Գլխավոր ալիքից»: Նա նաև նշել է, որ ցանկանում է ուրբաթ օրը շարունակել նիստը, որպեսզի կարողանա իր հետ երկու-երեք վկա բերել, ովքեր կհաստատեն իր խոսքերը:
Նա նշել է, որ պատմությունը ցույց կտա՝ հերոս է ինքը, թե հակահերոս: Տեր Պետրեի խոսքով՝ «Եկեղեցու առողջացման գործընթացն անշրջելի է»: