Հենց այս շներն են հարձակվել կենգուրուների վրա (լուսանկարներ)
ԲլոգոսֆերաԹափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոնը հրապարակել է կենգուրուների վրա հարձակված շների լուսանկարները և կից գրել.
«Այսօր ժամը 12:48-ին ահազանգ ենք ստացել, որ Երևանի կենդանաբանական այգում կան աշխատակիցների կողմից բռնված թվով երեք թափառող շներ:
Կենտրոնի աշխատող խմբերը կարճ ժամանակ անց արդեն այգում էին: Տեղում պարզ է դարձել, որ բռնված շները մասնակից են եղել լուսադեմին կենգուրուների վրա թափառող շների հարձակմանը, որի պատճառով անկել են երեք կարմրավիզ կենգուրուները: Թափառող շները տեղափոխվել են «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կլինիկա, որտեղ նրանք կստերջացվեն և կպատվաստվեն:
Կից ներկայացնում ենք երեք` 4-4,5 ամսական շների լուսանկարներ»: