Հայաստանը ներկայացնող մարզիկները հնարավոր է՝ ՌԴ-ում լեգեոներ չհամարվեն
ՍպորտՌուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունը ներկայացրել է օրենսդրական նախագիծ, ըստ որի՝ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները համառուսաստանյան մարզական թիմային մրցումներում լեգեոներներ չեն համարվի: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ նախագծի՝ ԵԱՏՄ անդամ երկրների մարզիկները լեգեոներ չեն համարվի ֆուտբոլի, հոկեյի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի և խոտի հոկեյի մրցումներում։
Նախատեսվում է, որ նախագծի քննարկումները կավարտվեն նոյեմբերի կեսերին:
ԵԱՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: