ՀՀ արտգործնախարարը մանրամասներ ներկայացրեց Սերգեյ Լավրովի սպասվող այցի օրակարգից
ИностранныйՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասնեց, թե երկկողմ օրակարգի ինչպիսի հարցեր են քննարկվելու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում:
Այս մասին Մնացականյանը նշեց նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Սա լինելու է պաշտոնական այց մեր ռազմավարական գործընկեր երկրի ԱԳ նախարարի կողմից: Մենք ունենք բավական դինամիկ շփումներ, բավական ակտիվ երկխոսություն, և մեր օրակարգը չափազանց լայն է, թե երկկողմ հարցերին վերաբերող, թե տարածաշրջանային, թե գլոբալ առումով մեր համագործակցությանը տարբեր հարթակներում: Մենք ունենք տարածաշրջանային տարբեր զարգացումներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են մեր օրակարգին, և սա նույնպես երկխոսության թեմա է»,- ասաց Մնացականյանը:
Ռուսական լրատվամիջոցները Սերգեյ լավրովի՝ Հայաստան այցի ժամկետներ են նշում նոյեմբերի 11-12-ը: