Կենդանաբանական այգու հարակից տարածքներում վնասազերծում են թափառող շներին. ահազանգ (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել՝ ահազանգելով, որ Կենդանաբանական այգու աշխատակիցները վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին:
«Այս պահին Կենդանաբանական այգու աշխատակիցներն ու ներգրավված մասնագիտական ուժերը վնասազերծում են այգու հարակից տարածքներում թափառող շներին։ Ընդ որում «վնասազերծում են» ասածը նշանակում է «թմրեցնում են»։
Կենդանիները համապատասխան հիմնարկում կենթարկվեն փորձաքննության։ Զուգահեռաբար, իրավապահ մարմինները զբաղվում են վերջին երկու օրերի միջադեպերի քննությամբ»,- գրել է Կարապետյանը: