«Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ ՊՇ-ն իր տեղում է» «Եթե համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը, արի՛ հրապարակ» Մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. հարազատներին է հանձնվել 135 մարմին. ՀՀ վարչապետ Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Փաշինյան 2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ Փաշինյան Մեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է խուսափող էիք 2016-ին խուսափեիք. Փաշինյան (տեսանյութ) Ինչքան և ինչ տեսակի օգնություն է տրամադրվել նախարարություններին՝ Արցախ ուղարկելու համար. 168.am Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համար Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂ 

«Բոլորի հետ հո չեմ քնում». ժամանակակից հայ կուրտիզանուհու հոգու ճիչը

Այլ

«Բոլորի հետ հո չեմ քնում». ժամանակակից հայ կուրտիզանուհու հոգու ճիչը

Կուրտիզանուհի են անվանում այն կանանց, որոնք և՛ իրենց մարմինը, և՛ իրենց անձը գումար բերող կապիտալի են վերածում։ Այսօր նման կանայք աշխարհում շատ են, նրանք նաև Հայաստանում են։

Վերջերս ինձ համար ամենաթանկ սմարթֆոններից մեկը գնեցի։ Երկար ժամանակ գոհ էի։ Ընկերներս կատակում էին, որ հնադարյան հեռախոսն ազնվությանս ակնառու ապացույցն էր, իսկ հիմա շփոթելու են ինձ ժամանակակից կուրտիզանուհիների հետ։ Երկար ծիծաղում էինք այս կատակի վրա, և թվում էր`վերջ, թեման սպառված է, սակայն հանկարծ մի պատմություն հիշեցի։

Մի օր հանդիպեցի նախկին գործընկերուհուս։ Նա տարիքով բավականաչափ մեծ է ինձնից, սակայն երբ շպարվում է, բավական սեքսուալ տեսք է ունենում։ Խնամված, գեղեցիկ կին է, լավ կարիերայով։ Խոսեցինք դեսից–դենից, նրա դստերից, աշխատանքից։ Գնալիս նա մոռացավ իր սմարթֆոնը, իբրև թե «գաղտնի երկրպագուի» նվերն էր, և երբ ես վերադարձնում էի այն, մեր հարաբերությունների ձևաչափը որոշակի փոփոխության ենթարկվեց։

Նա որոշեց ինձ տեղ հասցնել` ճանապարհին «ճիշտ կյանքի» վարպետության դաս տալու համար։ Մենախոսությունը սկսվեց նրանից, որ բոլոր կանայք որոշակի պահի ավելի խելացի են դառնում, և լավ է, եթե դա տեղի ունենա մինչ նրանք կկորցնեն իրենց գեղեցկությունը, և որ ցանկացած ռոմանտիկ հիմարություն 30-ից հետո անհետանում է։

«Պետք չէ ժամանակ կորցնել, եթե գեղեցիկ ես։ Շուրջդ շատ ունևոր մարդիկ կան, թեկուզ և ամուսնացած։ Ավելի լավ, նմաններն ավելի հեշտ են խայծն ուտում ու ավելի դժվար հեռանում։ Բացի այդ, քիչ պահանջներ ունեն։ Ընդհանրապես կինը պետք է իր գինն իմանա։ Չէ՞ որ գլխավորը ճիշտ սկիզբն է։ Եթե սկսես հանդիպել ուսանողների և վաճառողների հետ, նախարարներին և պատգամավորներին հասնելը դժվար կլինի։ Դե, եթե դու.. (մի հայտնի «կույսի» անուն է տալիս)», – ասում է նա ու անդադար հեռախոսին նայում, որը լռում ու լռում է։

Լիանան (անունը փոխած է) մոտ 25 տարեկան էր, երբ ամուսնացավ։ Սերը, հարսանեկան զգեստը, քողը, գինին, մեղրը. ամեն ինչ, ինչպես բոլորի մոտ, սակայն երեխայի ծնվելուց հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Մշտական գումարի բացակայությունը, լավ հագնված ընկերուհիները, «բաժանված ծանոթի» ճանապարհորդությունները սկսեցին նրան հունից հանել։ Ամուսնու մշտական հոգնածությունն ու նվնվոցն ավելի էին սրում իրավիճակը։

Եվ մի օր, ամուսնու հերթական գործուղման ժամանակ, նա «բաժանված» ընկերուհու և ընկերուհու «բոյֆրենդի» ընկերոջ հետ ընթրիքի գնաց։ Ամեն ինչ հաջողվեց։ Աղջիկն աստիճանաբար ներքաշվեց ժամանակակից կուրտիզանուհու դերի մեջ։ Գումարի պակաս այլևս չկար, նվերներն ու ռեստորաններ այցելելը հաճախակի դարձան։ Ամուսինը գրեթե ոչինչ չէր նկատում, պարզապես պետք էր ժամանակին ջնջել հաղորդագրություններն ու զանգերը։ Որոշ ժամանակ անց կինը նրան ամեն ինչ պատմեց, և ամուսինը լքեց նրան։

«Չկա տղամարդ` չկա խնդիր։ Հիմա ավելի լավ եմ ապրում։ Մեծ շրջապատ ունեմ, բարձրաստիճան ատյաններում կապեր։ Բոլորի հետ հո չեմ քնում։ Լինում է, որ պարզապես երեկույթներին ուղեկցում եմ, ծանոթներիս հետ եմ ծանոթացնում, երբեմն փորձում եմ որևէ բան պարզել։ Ինձ հետ քնելու համար, պետք է լավ ծախսվել։ Թանկարժեք ռեստորաններով էլ չես խաբի։ Ինքս էլ կարող եմ հաշիվը փակել։ Գոնե մի անգամ պետք է արտերկիր տանի, ավտոմեքենաս փոխի կամ գոնե վերանորոգի բնակարանս։ Ընդհանրապես, այդ ամենին պետք է նայել որպես բիզնեսի», – ասում է նա և անդադար նայում հեռախոսին։

Խոստովանում է, որ կոպիտ է դարձել կշտամբանքների և իրեն ամոթանք տալու պատճառով։ Եղել է նաև այնպես, որ ուզել են պահել։ Նույնիսկ ուժ են կիրառել։ Եղել է, որ ինքն է սիրահարվել, կարոտել է և նույնիսկ խանդել, սակայն քաջ գիտակցել է իր կարգավիճակը։ Հիմա ավելի դժվար է դարձել։ Եղբայրը գրեթե չի շփվում իր հետ։ Աղջիկը սկսել է անհարմար հարցեր տալ։ Եվ մայրն էլ խնդրում է վերջ տալ ուղևորություններին և գիշերային գործերին։ Սակայն դստերը պետք է ոտքի կանգնեցնել, ծերության համար գումար «աշխատել» և ընդհանրապես ուզում է բարեկեցիկ ապրել։

«Հիշո՞ւմ ես Ելենային (անունը փոխած է), եկել էր օֆիս։ Նրա բախտը բերում է։ Հուսալի մեկին է հանդիպել։ Բիզնես է նվիրել իրեն։ Հիմա նա միջոցառումների կազմակերպիչ է (իվենթ–մենեջեր), բոլոր ճոխ երեկույթները ինքն է կազմակերպում, այնտեղ էլ հաճախորդ գտնում։ Ճիշտ է ստիպված էր պլաստիկ վիրահատություններ անել` կուրծքը, շուրթերը և ինչ-որ բան կոպերի հետ, բայց շատ է երիտասարդացել։ Ամուսին է գտել։ Երեխա է ունեցել և բաժանվել։ Բայց ամուսինը բնակարան է նվիրել, երեխայի հոգսերն էլ հոգում է։ Էլ ի՞նչ է պետք։ Թեև շատ բան է պետք, բայց…», – ասում է ու նայում հեռախոսին։

Պարզվում է` դուստրը նախկին ամուսնու մոտ է և չի զանգահարում։ Ամուսնու հետ նա շփվում է, միայն այն ժամանակ, երբ վերջինը հարբած է լինում և ուզում է արտահայտվել ու հիշեցնել, թե «ինչպիսինն է նա», բայց երեխայի հետ հայրը հանդիպում է կանոնավոր` ամիսը երկու անգամ և վերադարձնում երեխային բոլորովին փոխված։ Վերջերս աղջիկը նույնիսկ ակնարկել է, որ ուզում է հոր և նրա նոր ընտանիքի հետ ապրել։ Լիանան մտավախություն ունի` գուցե հայրը պատմո՞ւմ է դստերը, թե ինչու է իրենց ընտանիքը քանդվել, և ինչով է մայրն իրականում զբաղվում և գումար վաստակում։

Նա դեռ երկար եղունգներով խփում ղեկին, խոսում ժամանակակից կուրտիզանուհու կյանքի բարիքների ու գրավչության մասին, իր սխրագործության, ազատության և լայն հնարավորությունների, սակայն յուրաքանչյուր խոսքի հետ ավելի քիչ է հավատում սեփական խոսքերին։ Եվ միայն վերջում ես հասկացա, որ եթե հեռախոսը նա չմոռանար, ապա այս պատմությունն անհայտ կմնար, իսկ պատմում է միայն այն պատճառով, որ չի հավատում, որ չեմ ընթերցել իր հաղորդագրությունները։

 

Ժուրնալ ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թելման Վարդանյանն աշխատանքից ազատվել է. նա կանցնի բիզնես գործունեությանՆիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով. Արսեն Բաբայան«Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ ՊՇ-ն իր տեղում է»Նիկոլ, ինչքան էլ փորձես արդարանալ, պատասխանատվությունը բաշխես բոլորի վրա՝ պարտվել ես. Տիգրան ԱբրահամյանՀՀ ՄԻՊ-ի դիրքորոշումը՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալՆիկոլի մեջ մահացել է մեծ, բայց ստախոս արտիստը. Զաքարյան «Եթե համարում ես, որ պարտվել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թե զինվորը, արի՛ հրապարակ»Կան դժվարանցանելի ճանապարհներ, Ապարանում ձյուն էՄեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. հարազատներին է հանձնվել 135 մարմին. ՀՀ վարչապետՀողատու, հերիք է աննպատակ խոսեսՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք. մահացել է 35 մարդ Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Փաշինյան2.5 տարվա ընթացքում բանակի համար ինչ հասցրել՝ գնել ենք․ Նիկոլ ՓաշինյանՄեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է խուսափող էիք 2016-ին խուսափեիք. Փաշինյան (տեսանյութ)Ինչքան և ինչ տեսակի օգնություն է տրամադրվել նախարարություններին՝ Արցախ ուղարկելու համար. 168.amԽնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. Արցախի ԱԻՊԾԱստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համարՆիկոլ Փաշինյանի ուղերձը. ՈՒՂԻՂՕրվա խորհուրդը«Ժողովուրդ». Չորս ընտրություն և թեժ նիստ«Հրապարակ». Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու«Ժողովուրդ». Ինչով է հետաքրքրվել Փաշինյանը ՍԴ նախագահից«Ժողովուրդ». Ծրագրերը փոխվել են«Հրապարակ»․ Հայկ Մարությանը բավականին կոշտ է արտահայտվել Փաշինյանի հասցեին«Հրապարակ». Փաշինյանն ուզում է վստահության հանրաքվե անցկացնել«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանը եւս կմիանա Փաշինյանի հրաժարականի պահանջինԻսկ ովքե՞ր են «դատավորները. «Փաստ»Նոր քաղաքական ուժ. ով է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիայի համար Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման. 168.am ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊՌոբերտ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու չի մեկնել ՄոսկվաՊաշտոնից ազատված ԱԱԾ ղեկավարը մինչև վերջ մնացել է Արայիկ Հարությունյանի մոտ և ինչ-որ մեկին ամեն օր զեկուցել. Քոչարյան Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) «Մեր Էլչիբեյն է». Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Խրամորթ գյուղի բնակիչները գերեվարվել էին գիշերը արտերից վերադառնալու ճանապարհին. News.am Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport Իմ բոլոր կողմնակիցներին կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին․ Ռոբերտ Քոչարյան Համոզված եմ և գիտեմ, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորություններ եղել են մի քանի անգամ. Ռոբերտ ՔոչարյանԱյո՛, ինձ պահում էին բանտում՝ Արցախը հանձնելու համար. Ռոբերտ ՔոչարյանՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստի ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդես է եկել ելույթովՌոբերտ Քոչարյանը խոսեց Մարտակերտում զոհված իր հարազատի մասինԱրցախցիներին աջակցության տրամադրման էլեկտրոնային դիմումների մուտքագրումը շարունակվում է Ադրբեջանը հայտարարեց, որ պատրաստ է դիակները վերադարձնել հայկական կողմին Հայաստանի հյուսիսում, բայց մերոնք մերժեցին․ Քոչարյան Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան. ՔոչարյանԵթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի, իսկ եթե լիներ, չէինք պարտվի․ Ռոբերտ Քոչարյան Ադրբեջանը ՄԻԵԴ-ին է տրամադրել մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք գերիների վերաբերյալՇրջակա միջավայրի նախարարն այցելել է Արգելոցապարկային համալիր և անտառային տնտեսություններ
Ամենադիտված