Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր Խորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ Անանյան Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստ Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն 

Ինչպես է Փաշինյանը «սեփականաշնորհում» Սերժ Սարգսյանի օլիգարխներին

Վերլուծական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում հայտնի էր ՀՀԿ-ական օլիգարխների, ֆինանսական կտուրիների անխնա քննադատությամբ, ում համար «թանկարժեք կոստյումներով ֆռֆռացողները» Հայաստանի համար ճոխություն էին, հեղափոխությունից հետո կտրուկ փոխել է իր տեսակետը և հայացքները այս հարցի շուրջ: Փաստացի, խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, կան միայն սեփականատերեր, ինչ խոսք, կտրուկ շրջադարձ է ընդդիմադիր Փաշինյանի հայտարարած սկզբունքներից:
 
Կա տեսակետ, որ 2018 թվականին տեղի ունեցածը պետք է դիտարկել նախկին իշխանությունների, ասել է թե՝ Սերժ Սարգսյան–Նիկոլ Փաշինյան քաղաքական պայմանավորվածությունների համատեքստում: Եվ հենց այդ համատեքստում էլ Փաշինյանը պետք է հանձն առներ դաշտը օդիոզ դեմքերից, օլիգարխներից մաքրելու բարդ առաքելությունը: Դրա փոխարեն, սակայն, Փաշինյանը սկսեց սեփականաշնորհել Սարգսյանի օլիգարխներին՝ փորձելով այս կերպ ամրապնդել իր իշխանության ֆինանսա-տնտեսական ռեսուրսային բազան, այսինքն՝ անել այն, ինչ անում էր Սարգսյանը: Փաշինյանը այսօր օլիգարխներից յուրային է սարքում, դիցուք, վառ օրինակ է Սամվել Ալեքսանյանը, ում նոր գործարանի բացմանը վարչապետը երեկ ներկա էր:
 
Ալեքսանյանի կյանքում հեղափոխությունից հետո քիչ բան է փոխվել: Նրան հաջողվում է ոչ միայն ընդլայնել բիզնեսները, այլ նաև նվազեցնել պետությանը վճարվող հարկերը: 2019 թվականին Սամվել Ալեքսանյանը տարրալուծել է իր բիզնեսները. «Ալեքս ընդ հոլդինգ»-ը բաժանել է երկու մասի` «Սիթի» և «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունների: Նրանցից «Սիթի» ընկերությունը 2019 թ. առաջին 9 ասում վճարել է 5 մլրդ 670 մլն դրամ, «Ալեքս ընդ հոլդինգ»-ը` 4 մլրդ 749 մլն դրամ: Իսկ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը կառավարությունը հարկային արտոնություն է տվել: Նույնը կարելի է ասել նախկին իշխանություններին մոտ կանգնած օլիգարխներից մյուսի՝ Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» մասին, ով Սերժ Սարգսյանի մտերիմներից է: Վերջինիս դեմ հարուցված քրեական գործը մեկ կարճվում է, մեկ վերաբացվում, ինչը նշանակում է, որ Ֆլեշի Բարսեղին սանձելու օպերացիան դեռ ավարտին չի հասել, սակայն նրա ընկերությունը նույնպես սկսել է պետությանը ավելի քիչ հարկ վճարել: Մեկ էլ օլիգարխի՝ Ջերմուկ գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանի դեմ Փաշինյանը ևս կարճատև արշավ սկսեց, կարճատև այն իմաստով, որ վերջինիս տղային իրավապահները սպառնացին ներգրավել քրեական գործում որպես մեղադրյալ, այնուհետև մոռացան այդ մասին, իսկ ինքը՝ Արսենյանը, կառավարության հաջորդ իսկ նիստում խոշոր արտոնություն ստացավ: Փաշինյանին լոյալ է նաև Սարգսյանի մտերիմ մյուս օլիգարխը՝ Արկադի Համբարձումյանը, ում թիկնազորին, ճիշտ է, հեղափոխությունից հետո մեկ անգամ փռեցին ասֆալտին, սակայն հետո կրքերը մարեցին, իսկ Համբարձումյանի ընկերությունները, կարծես, մոռացել են անգամ իրենց հարկային պարտավորությունների մասին:
 
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում արհեստական մենաշնորհներ չեն լինելու: Ոչ ոք ոչ մեկի շուկայի կամ բիզնեսի քվոտաներ չի տալու, ասել է նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ սեփականության վերաբաժանում էլ չի լինելու: Արհեստական մենաշնորհները պահպանվել են մինչ օրս, նախկին համակարգի ներկայացուցիչ և ոչ մի օլիգարխ չի կորցրել իր մենաշնորհային դիրքը շուկայում, ընդամենը, ինչպես կասեր ինքը՝ Սերժ Սարգսյանը, այսօր թղթերով ամեն ինչ կարգին է: Ըստ երևույթին՝ թղթով ամեն ինչ կարգին է նաև ջրի, փայտի մաֆիայի մոտ, քանի որ իրավապահները արդեն տարի ու կես է փնտրում են, սակայն չեն գտնում վերջիններիս հետքը: Ամեն ինչ կարգին է նաև ՀԷԿ-ի սեփականատերերի մոտ, ովքեր հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներ են: Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը այսօր չի էլ թաքցնում, որ մեծ հույսեր է կապում Նիկոլ Փաշինյանի հետ: Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին կսկսի բիզնեսով զբաղվել, դե իսկ նման դաբրո ստանալու համար հասկանալի է, թե ինչ է հարկավոր՝ անվերապահ լոյալություն, իսկ լոյալություն հայտնած օլիգարխների ցանկը կարելի է դեռ երկար շարունակել:
 
Վերջիններիս լոյալությունը ձեռք բերելու հարցում էլ Փաշինյանը հեծանիվ չի հորինել՝ քրեական գործերի հարուցում, այնուհետև ջրում, ինչպես եղավ Ֆլեշ ընկերության, Սիթի ընկերության, Ջերմուկ Գրուպ ընկերության նկատմամբ, անվտանգության երաշխիք՝ գույքի կամ մուծվելու դիմաց, ինչպես եղավ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի դեպքում, ով պետությանը նվիրեց Ծաղկաձորի Գոլդեն Փելըս հյուրանոցային համալիրը, ասֆալտին փռելու և «շնորքով և օրենքի տառին համապատասխան ներխուժելու» օպերացիաներ՝ ինչպես դա եղավ Արկադի Համբարձումյանի, Առաքել Մովսիսյանի և մյուսների դեպքում:
 
Ասել է թե՝ Փաշինյանը խախտում է նախկին համակարգի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հասկանալով, որ խաղի այս փուլում խաղը կարող է նաև միայնակ վարել, միևնույն ժամանակ նա սեփականաշնորհում է Սերժ Սարգսյանի օլիգարխներին՝ դարձնելով նրանց հեղափոխականների սրտի օլիգարխները, իսկ վերջիններիս համար Փաշինյանը այլևս ոչ միայն մեծ ախպեր է, այլ նաև թագավոր ախպեր, և այսօր բաց է մնում թերևս գլխավոր հարցը՝ արդյո՞ք այսօր էլ են օլիգարխները ճամպրուկով փող տանում Բաղրամյան 26, ինչի մեջ վերջիններիս դեռ ամիսներ առաջ մեղադրում էր Նիկոլ Փաշինյանը...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավոր Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԱրման Թաթոյանը ներկայացրեց հիմնավորումներ, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմովԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Ամենադիտված