«Առաջիկայում ունենալու ենք բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող ճեմուղի»
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
«Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Տեղում քննարկեցիք Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաև հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առևտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին:
Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»։