Դրամապանակ հափշտակողը բերման է ենթարկվել. նրան գտել են Աբովյան փողոցում
ՀայաստանՀոկտեմբերի 31-ին մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողանացել։
Ոստիկանությունից հայտնում են, որ դրամապանակում եղել էր փող, նույնականացման եւ բանկային քարտեր:
Նոյեմբերի 1-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 43-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 17.40-ին, Աբովյան փողոցում հայտնաբերվել է, գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին եւ տվել է խոստովանական բացատրություն։ Տղամարդը ոստիկաններին է ներկայացրել նաեւ գողոնը։
Նախապատրաստվում են նյութեր: