ԵՄ-ն կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը
ОбществоԵՄ 2020 թվականին կշարունակի Հայաստանի հյուսիսային մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այս մասին նոյեմբերի 4-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը տեղեկացնելով, որ դրանք ինչպես նախկինում, այնպես էլ հաջորդ տարի ընդգրկելու են հանրապետության հյուսիսային 3 մարզերը՝ Շիրակ,
Անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու կողմից անցյալում ներկայացրած «փող՝ գաղափարի դիմաց» կարգախոսին՝ դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ համամիտ է իր գործընկերոջ հետ, միայն թե գաղափարները պետք է իրականացվեն։ «Գաղափարները լավ են, համաձայն եմ նախորդ դեսպանի հետ, բայց դրանք պետք է վերածվեն ծրագրերի, որպեսզի իրականանալի դառնան»,-նշեց ԵՄ դեսպանը։
Խոսելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերին աջակցելու մասին՝ Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը։ «Թե՛ կառավարության, թե՛ ԱԺ -ի հետ քննարկումներում ես տեսնում եմ ուժեղ կամք փոխելու այս երկիրը։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցելու ՀՀ կառավարությանը այս ուղղությամբ կլինի դա տնտեսական զարգացումը, բնապահպանությունը,