00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Եվս երկու սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին Փաշինյանը չի՞ վստահում սորոսականներին. նրանք նոր «ծրագիր» ունեն3-4 տարուց շուտ փոփոխություններ ակնկալել պետք չէ. սպասվում է կայանատեղիների թանկացումԱրշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին Մենք չենք ուզում բանակցային գործընթացում որևէ մեկին խաբել․ Փաշինյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին Ոստիկանները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել. հեղինակը նույն անձն է (տեսանյութ) ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան Խաբի Ալոնսոն հնարավոր է գլխավորի «Բավարիա»ն

Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. Արմեն Սարգսյանի սյունակը «The World» հանդեսում

Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի  զարգացման միտումների մասին: Հրապարակումն ամբողջությամբ.

«Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում:  Բայց կա ինչ-որ բան,  որն ի սկզբանե դրված է մեր մեջ: Հենց դա է որոշում մարդկային ճակատագիրը:  Իմ մեջ այդպիսի «անձայն կարգավորիչ» դարձավ հետաքրքրությունն աշխարհի բազմազանության նկատմամբ:

Հայրս ճարտարապետ էր, բայց վաղ հեռացավ կյանքից՝ չհասցնելով ինձ փոխանցել սերն այդ մասնագիտության հանդեպ: Մայրս երազում էր, որ ես դաշնակահար դառնամ:

Երաժշտությունը և մաթեմատիկան  մանկությունից ինձ հետ էին. թե՛ մեկը, թե՛մյուսը ընդմիշտ ինձ հետ են մնացել: Այստեղից էլ՝ գիտության հանդեպ իմ սերը և մարդկանց,  երկրների միջև ներդաշնակ հարաբերություններ  հաստատելու  ցանկությունը:

Անվերապահ ներդաշնակությունը բնորոշ է երկու՝ երաժշտության և մաթեմատիկայի աշխարհներին: Հատկապես, երկրորդին. այդ աշխարհում ինձ միշտ «յուրային» եմ զգացել՝  թե՛ դպրոցում, և թե՛ համալսարանում: Հպարտ եմ, որ և՛ համալսարանում, և՛ ասպիրանտուրայում եղել եմ լենինյան կրթաթոշակառու: Վաղ հասակից սկսել եմ զբաղվել ֆիզիկայով:

ԽՍՀՄ-ում կային բացառիկ գիտական դպրոցներ: Խորհրդային Միության ժամանակ գործում էր հիանալի դասական կրթական համակարգ: Որպես ֆիզիկոս-տեսաբան՝ ես պետք է հնարավորինս շատ բան իմանայի գիտության մասին, ճիշտ այնպես, ինչպես դաշնակահարը պետք է անգիր իմանար Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի բոլոր սոնատները: Երբ աշխատելու գնացի Քեմբրիջ, բացահայտեցի, որ, ի տարբերություն մեզ, այնտեղ գիտնականին բավարար էր տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների: Այդպես էր նաև Հարվարդում և Բերկլիում: Ես կարող էի դասավանդել հինգ-վեց տարբեր սեմինարներում, քանի որ կրթությունս դա թույլ էր տալիս:

Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն ուժեղագույնն էր:

Արդեն տարիներ անց, մի մեծ ընդունելության ժամանակ, որին ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսում էինք կրթության մասին: Երբ հարցրեցին իմ կարծիքը, պատասխանեցի, որ դպրոցը պետք է յուրաքանչյուր մարդու մեջ տաղանդ բացահայտի: Կրթության խորհրդային համակարգի հիմքում մարզիկ, երաժիշտ, մաթեմատիկոս բացահայտելու կարողությունն էր, որը ներկայում շատ երկրներում այլևս չկա, կորսված է:

1991 թվականից հետո սկսվեց նոր դարաշրջան. Խորհրդային Միությունը, որի անսասանության մեջ համոզված էի մանկուց, փլուզվեց: Հայաստանը դարձավ անկախ, և սկսվեց իմ երկրորդ կյանքը: Անգլիայում համալսարանական պրոֆեսոր էի, երբ այդ երկրում դեսպանություն բացելու առաջարկ ստացա Հայաստանի նախագահից: Մի քանի ամիս անց՝ սփյուռքի օգնությամբ մենք բացեցինք մեր առաջին դեսպանատունը Արևմուտքում: Ապա՝ Փարիզում, իսկ հետո նշանակվեցի Եվրոպայում ավագ դեսպան: Լոնդոնը, Եվրոպական միությունը, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ն, Վատիկանն իմ դիվանագիտական ծառայության վայրերն էին: Այդ երկրորդ կյանքը պայծառ և հետաքրքիր էր, բայց, ցավոք, հնարավորություն չէր տալիս համատեղել դիվանագիտությունը և գիտությունը:

 

1996 թվականին ես դարձա Հայաստանի վարչապետ, և բացվեց իմ կյանքի հաջորդ էջը: Սակայն 1997 թվականին շատ լուրջ հիվանդության պատճառով ստիպված եղա հրաժարական տալ: Այսպես սկսվեց  իմ կյանքի պատմության երրորդ՝ ամենադժվար գլուխը՝ երկու տարվա պայքար, որպեզի այն չդառնար վերջինը:

Ճշմարտությունն այն է, որ մենք, երբեմն, մինչև վերջ չենք հասկանում, թե  որքան ուժեղ ենք: Իր ներքին ուժի գիտակցումով մարդն ավելի ազատ է դառնում:

Երրորդ կյանքս շատ հնարավորություններ ընձեռեց  և կյանքի համի նոր զգացողություն տվեց:

Կյանքիս չորրորդ հատվածում ես կրկին զբաղվում էի գիտությամբ, զարգացնում բիզնեսը: Շարունակում էի աշխատել որպես դիվանագետ: Հաջողությամբ կարողանում էի համատեղել ինձ դուր եկող շատ բաներ:

2018 թվականի երդմնակալությունից հետո սկսվեց հինգերորդ կյանքը: Իհարկե, նախագահի պաշտոնը  կյանքդ սեփական ըմբռնումներով  և ցանկություններով տնօրինելու որոշ ազատություն է խլում, սակայն, փոխարենը, տալիս է հնարավորություն` նվիրվելու երկրիդ, որն ինձ համար մշտապես եղել է իմ գլխավոր և սիրելի Տունը:

Հայաստանը յուրահատուկ է: Այստեղ մինչ օրս զգացվում են հնագույն քաղաքակրթությունների հետքերը, միևնույն ժամանակ, այն ներդաշնակորեն համահունչ է գլոբալիզացիայի և ցնցող փոփոխությունների աշխարհին, և այստեղ հակասություն չկա: Վերապրելու հազարամյա փորձը թափառում է նրա արյան մեջ, իսկ մշակույթների ներդաշնակ համաձուլվածքը, հոգևոր հարստության ոսկին սնում են երկրի հոգին: Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խոսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Հզոր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ հայտնվել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլև ոտքի կանգնել և կառուցել սեփական երկիրը:  Հետևում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամյակների պայքարն այս բազմադեմ և բազմալեզու աշխարհում: Գուցե և հենց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապես փնտրել ենք ավելին, քան նյութական կյանքն է: Ոգին եղել է ամենից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից և տարածությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագույն և, միևնույն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է:

Մենք ապրում ենք բարդ, սակայն չափազանց հետաքրքիր ժամանակահատվածում: 21-րդ դարը մի ժամանակաշրջան է, երբ շատ բան արագորեն փոփոխվելու է: Առայժմ ամեն ինչ անորոշության դաշտում է՝ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նոր տեխնոլոգիաները, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը արհեստական բանականության ստեղծումն ու զարգացումն է: Այն ծրագրային արտադրանք է, որը կարողանում է գտնել սեփական սխալները, սովորել դրանց վրա և հետագայում կատարելագործվել: Այն չի համարվում մարդու պատճենը վիրտուալ տարածության մեջ, պետք չէ դրանից վախենալ: Կարծում եմ՝ ապագայում արհեստական բանականությունը կօգնի լրջորեն ամրապնդել մեր սեփական ներուժը, հասկանալ ինքներս մեզ:

Մարդիկ փոխվում են ավելի արագ, քան մարդկության պատմության որևէ այլ ժամանակահատվածում: Դա հատկապես տեսանելի է ամենապատանիների դեպքում, ովքեր ներկայում ծնվում են բոլորովին այլ տարածությունում, նրանք, ասես, այլ մոլորակից են: Ես դա տեսնում եմ երեք թոռներիս օրինակով: Մեր առաջին խաղալիքները «չխկչխկաններն» էին, իսկ նրանց ձեռքում հայտնված առաջին սարքերից էին IPhone-ը կամ Ipad-ը:  Եվ նրանք սկսում են դա օգտագործել մեկ կամ մեկուկես տարեկանից: Փոքրիկները  սովորում են հաղորդակցվել՝ դեռևս տառեր, բառերը կամ քերականություն չիմանալով: Մարդը վերադառնում է դեպի ակունքներ՝  հետ, դեպի հազարամյակներ, նախագրային ժամանակներ, որովհետև application-ները հիերոգլիֆներն են: Եվ ստացվում է, որ երեխաների համար շատ հեշտ է շփվել հիերոգլիֆների միջոցով, նրանք իրենց խաղերն են գտնում Ipad -ում: Հետո, երբ նրանց գիրք ես տալիս, փորձում են այն թերթել մատով հպվելու միջոցով՝ ասես, գիրքն էլ Ipad է, ու զայրանում են, երբ դա նրանց չի հաջողվում: Մեծանում է մի սերունդ, որի համար գիրքը չաշխատող գաջեթ  է: Մենք ավելի ուշ կհասկանանք՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նրանք լողում են տեղեկատվական հոսքերի մեջ: Նրանք, գուցե և բարեբախտաբար, չեն  հասկանա, թե ինչ է տեղեկատվական քաղցը, որի միջով անցել է մեր սերունդը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և արհեստական բանականության զարգացման հետ մարդը կդառնա գերանհատականություն: Ուրախացնում է նաև նոր միտումը՝ կատարելագործվել ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլև՝ ֆիզիկապես: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են տարվում առողջ ապրելակերպով, այն դառնում է նորմ. մեր ժամանակ սա չտեսնված բան էր: Մարդիկ ծխում էին, խմում, մտածում էին, որ, եթե մարդ զբաղվում է սպորտով, ապա մտավոր թերզարգացվածություն ունի: Իսկ հիմա հակառակն է, բոլոր խելացի երիտասարդները, որոնք ավարտում են հեղինակավոր համալսարաններ, զբաղվում են սպորտով, որպեսզի բոլոր առումներով դառնան ավելի լավը:

Ապագան սրընթաց մոտենում է, սակայն, ինչ հաջողություններ էլ գրանցեն տեխնոլոգիաները, հազիվ թե պետք է սպասել «մեքենայից Աստծո» հայտնվելուն: Քանի որ, նույնիսկ ամենակատարյալ համակարգը, մեզ չի հուշի անթերի, անբասիր, վերջին ատյանի տեսքով ճշմարտությունը: Այդ դեպքում ի՞նչ անենք մենք՝ մարդիկ, որ  ցանկանում ենք իմանալ աշխարհի, մեր ապրած վայրի, մեր մասին հավերժական  հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ պարզապես, սիրենք սեփական երկիրը, Տունը, որտեղ մեր արմատներն են, գործը, որով զբաղվում ենք։ Այն ամենը, ինչ չի փոխվի, անգամ, ժամանակի ընթացքում»:

Լրահոս
13 Նոյ
«Մել» ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկը կոռուպցիոն տաշտակից, լափամանից զրկվածների պրոպագանդա է. Փաշինյան Չորրորդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն Վարչապետն ամեն բան ասաց. Ալեն Սիմոնյանը համամիտ է Փաշինյանի հետ Մել Դալուզյանի հարցումՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը վրդովմունք է հայտնել Արմավիրի հայկական եկեղեցում տեղի ունեցածի առթիվ Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք Հինգերորդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ Եվս երկու սենատոր աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին Ազգայինի քողի տակ անձնական շահն են պաշտպանում. Նիկոլ Փաշինյան Դավիթ Սանասարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակում Պարզ ա, դու ստախոս ես...Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց (տեսանյութ) Փաշինյանը չի՞ վստահում սորոսականներին. նրանք նոր «ծրագիր» ունենԲնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ահազանգ Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. Նիկոլ Փաշինյան Հայտարարությամբ չենք սահմանափակվելու․ Մնացականյանը՝ Սիրիայում հայ հոգևորականի և նրա հոր սպանության մասին Մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0.5 տոկոսը. նախարար 3-4 տարուց շուտ փոփոխություններ ակնկալել պետք չէ. սպասվում է կայանատեղիների թանկացումՆիկոլ Փաշինյանը հայտնեց Վլադիմիր Պուտինի երևանյան այցի մոտավոր ժամկետը Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ Բանակցում ենք ՌԴ-ից 2 լաստանավ ձեռք բերելու ուղղությամբ. Սուրեն ՊապիկյանԹույլ չենք տալու վիրավորել մեր ազգային հերոսի պատիվը. ՌԴ Արմավիրի հայերը հայտարարություն են տարածել Տեսեք՝ ժամանակին Փարաջանովի գործերի մասին ինչեր են ասել. Փաշինյանը՝ «Հուզանք ու զանգ»-ի մասինԱվինյանը հերքեց ԵԱՏՄ-ից նվիրատվություն ստացած մեքենաներից մեկն իր կողմից օգտագործվելու մասին լուրերը Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում ՀՀ դեսպան Մենք չենք ցանկանում որևէ մեկին խաբել բանակցային գործընթացում և հարաբերություններում. Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների մասինՆստացույց անող երիտասարդ դաշնակցականները հանրահավաք են անցկացնում (ուղիղ) ԱՀ Նախագահն ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին Շերը Ղամիշլիում հայ կաթոլիկ համայնքի հովվապետի և նրա հոր սպանության մեջ մեղադրել է ԹրամփինՈչ մի գաղտնիք չկա այն հարցում, թե ով է Արցախը դուրս թողել բանակցային գործընթացին. Փաշինյան (տեսանյութ) Կպառկցնենք ասֆալտին ու կտանք պատերով, թող ականջներին օղ անեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանին Հայաստանը ներդրումների գրավման միջոցով կարող է հասնել միլիարդ դոլարների արտահանման ծավալների Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին այլևս չշարունակել փոխնախարարի աշխատանքը. Ռուստամ ԲադասյանՌուս պատգամավորը սևով ներկել է Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը Սուրբ Ղազար հայկական կղզին ջրածածկ է. իրավիճակն աղետալի է Մենք չենք ուզում բանակցային գործընթացում որևէ մեկին խաբել․ Փաշինյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին Ոստիկանները մեքենաների կողային հայելիների գողություններ են բացահայտել. հեղինակը նույն անձն է (տեսանյութ) ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս. Նարեկ Սամսոնյան Մենք պատրաստ ենք նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում. թուրք նախարար Խաբի Ալոնսոն հնարավոր է գլխավորի «Բավարիա»նԴիլիջանը կունենա ֆուտբոլի վերակառուցված մարզադաշտՄանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր ԱԺ-կառավարություն հարցուպատասխան․ ՈՒՂԻՂԼավրովի նախազգուշացումը՝ Սերժ Սարգսյանի ակտիվացման ֆոնինՇրջակա միջավայրի փոխնախարարն անդրադարձել է սիգի ապօրինի որսի խնդրին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը շարունակում է ծանոթ-բարեկամով հարցեր լուծելու ավանդույթներըԱրման Սարգսյանը ներկայացրել է Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին Բողոքի ակցիայի մասնակիցները դագաղի մեջ խոզ են դրել և տարել Գերագույն ռադայի շենքի մոտ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»Լոռու մարզի դատախազը կառուցապատման խախտումները վերացնելու հարցով դիմել է մարզպետին
Ամենադիտված
Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել». ո՞ւր է եղել վարչապետը (լուսանկարներ)Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ Փաշինյան«Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը». Ադրբեջանի զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կանՄեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Նատաշա Կորոլյովան կորցրել է երեխային համացանցում հայտնված իր ինտիմ լուսանկարների պատճառով (տեսանյութ)13-ամյա երեխան կախվել է գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից. առեղծածային դեպք Գեղարքունիքի մարզում Թագուհի Ղազարյանն Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՊահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ)