We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Նախագահի պաշտոնը հնարավորություն է նվիրվելու երկրիդ. Արմեն Սարգսյանի սյունակը «The World» հանդեսում

Political

Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի  զարգացման միտումների մասին: Հրապարակումն ամբողջությամբ.

«Երբ ծնվում ենք, գիտե՞նք արդյոք, թե ինչ ճակատագիր է մեզ սպասում: Հատկապես հիմա՝ արհեստական բանականության արագ տեխնածին դարում:  Բայց կա ինչ-որ բան,  որն ի սկզբանե դրված է մեր մեջ: Հենց դա է որոշում մարդկային ճակատագիրը:  Իմ մեջ այդպիսի «անձայն կարգավորիչ» դարձավ հետաքրքրությունն աշխարհի բազմազանության նկատմամբ:

Հայրս ճարտարապետ էր, բայց վաղ հեռացավ կյանքից՝ չհասցնելով ինձ փոխանցել սերն այդ մասնագիտության հանդեպ: Մայրս երազում էր, որ ես դաշնակահար դառնամ:

Երաժշտությունը և մաթեմատիկան  մանկությունից ինձ հետ էին. թե՛ մեկը, թե՛մյուսը ընդմիշտ ինձ հետ են մնացել: Այստեղից էլ՝ գիտության հանդեպ իմ սերը և մարդկանց,  երկրների միջև ներդաշնակ հարաբերություններ  հաստատելու  ցանկությունը:

Անվերապահ ներդաշնակությունը բնորոշ է երկու՝ երաժշտության և մաթեմատիկայի աշխարհներին: Հատկապես, երկրորդին. այդ աշխարհում ինձ միշտ «յուրային» եմ զգացել՝  թե՛ դպրոցում, և թե՛ համալսարանում: Հպարտ եմ, որ և՛ համալսարանում, և՛ ասպիրանտուրայում եղել եմ լենինյան կրթաթոշակառու: Վաղ հասակից սկսել եմ զբաղվել ֆիզիկայով:

ԽՍՀՄ-ում կային բացառիկ գիտական դպրոցներ: Խորհրդային Միության ժամանակ գործում էր հիանալի դասական կրթական համակարգ: Որպես ֆիզիկոս-տեսաբան՝ ես պետք է հնարավորինս շատ բան իմանայի գիտության մասին, ճիշտ այնպես, ինչպես դաշնակահարը պետք է անգիր իմանար Բեթհովենի, Մոցարտի, Շոպենի բոլոր սոնատները: Երբ աշխատելու գնացի Քեմբրիջ, բացահայտեցի, որ, ի տարբերություն մեզ, այնտեղ գիտնականին բավարար էր տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների: Այդպես էր նաև Հարվարդում և Բերկլիում: Ես կարող էի դասավանդել հինգ-վեց տարբեր սեմինարներում, քանի որ կրթությունս դա թույլ էր տալիս:

Խորհրդային Միության տեսական ֆիզիկայի դպրոցն ուժեղագույնն էր:

Արդեն տարիներ անց, մի մեծ ընդունելության ժամանակ, որին ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, խոսում էինք կրթության մասին: Երբ հարցրեցին իմ կարծիքը, պատասխանեցի, որ դպրոցը պետք է յուրաքանչյուր մարդու մեջ տաղանդ բացահայտի: Կրթության խորհրդային համակարգի հիմքում մարզիկ, երաժիշտ, մաթեմատիկոս բացահայտելու կարողությունն էր, որը ներկայում շատ երկրներում այլևս չկա, կորսված է:

1991 թվականից հետո սկսվեց նոր դարաշրջան. Խորհրդային Միությունը, որի անսասանության մեջ համոզված էի մանկուց, փլուզվեց: Հայաստանը դարձավ անկախ, և սկսվեց իմ երկրորդ կյանքը: Անգլիայում համալսարանական պրոֆեսոր էի, երբ այդ երկրում դեսպանություն բացելու առաջարկ ստացա Հայաստանի նախագահից: Մի քանի ամիս անց՝ սփյուռքի օգնությամբ մենք բացեցինք մեր առաջին դեսպանատունը Արևմուտքում: Ապա՝ Փարիզում, իսկ հետո նշանակվեցի Եվրոպայում ավագ դեսպան: Լոնդոնը, Եվրոպական միությունը, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, ՆԱՏՕ-ն, Վատիկանն իմ դիվանագիտական ծառայության վայրերն էին: Այդ երկրորդ կյանքը պայծառ և հետաքրքիր էր, բայց, ցավոք, հնարավորություն չէր տալիս համատեղել դիվանագիտությունը և գիտությունը:

 

1996 թվականին ես դարձա Հայաստանի վարչապետ, և բացվեց իմ կյանքի հաջորդ էջը: Սակայն 1997 թվականին շատ լուրջ հիվանդության պատճառով ստիպված եղա հրաժարական տալ: Այսպես սկսվեց  իմ կյանքի պատմության երրորդ՝ ամենադժվար գլուխը՝ երկու տարվա պայքար, որպեզի այն չդառնար վերջինը:

Ճշմարտությունն այն է, որ մենք, երբեմն, մինչև վերջ չենք հասկանում, թե  որքան ուժեղ ենք: Իր ներքին ուժի գիտակցումով մարդն ավելի ազատ է դառնում:

Երրորդ կյանքս շատ հնարավորություններ ընձեռեց  և կյանքի համի նոր զգացողություն տվեց:

Կյանքիս չորրորդ հատվածում ես կրկին զբաղվում էի գիտությամբ, զարգացնում բիզնեսը: Շարունակում էի աշխատել որպես դիվանագետ: Հաջողությամբ կարողանում էի համատեղել ինձ դուր եկող շատ բաներ:

2018 թվականի երդմնակալությունից հետո սկսվեց հինգերորդ կյանքը: Իհարկե, նախագահի պաշտոնը  կյանքդ սեփական ըմբռնումներով  և ցանկություններով տնօրինելու որոշ ազատություն է խլում, սակայն, փոխարենը, տալիս է հնարավորություն` նվիրվելու երկրիդ, որն ինձ համար մշտապես եղել է իմ գլխավոր և սիրելի Տունը:

Հայաստանը յուրահատուկ է: Այստեղ մինչ օրս զգացվում են հնագույն քաղաքակրթությունների հետքերը, միևնույն ժամանակ, այն ներդաշնակորեն համահունչ է գլոբալիզացիայի և ցնցող փոփոխությունների աշխարհին, և այստեղ հակասություն չկա: Վերապրելու հազարամյա փորձը թափառում է նրա արյան մեջ, իսկ մշակույթների ներդաշնակ համաձուլվածքը, հոգևոր հարստության ոսկին սնում են երկրի հոգին: Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խոսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Հզոր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ հայտնվել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլև ոտքի կանգնել և կառուցել սեփական երկիրը:  Հետևում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամյակների պայքարն այս բազմադեմ և բազմալեզու աշխարհում: Գուցե և հենց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապես փնտրել ենք ավելին, քան նյութական կյանքն է: Ոգին եղել է ամենից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից և տարածությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագույն և, միևնույն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է:

Մենք ապրում ենք բարդ, սակայն չափազանց հետաքրքիր ժամանակահատվածում: 21-րդ դարը մի ժամանակաշրջան է, երբ շատ բան արագորեն փոփոխվելու է: Առայժմ ամեն ինչ անորոշության դաշտում է՝ քաղաքականությունը, աշխարհաքաղաքականությունը, նոր տեխնոլոգիաները, որտեղ ամենակարևոր ուղղություններից մեկը արհեստական բանականության ստեղծումն ու զարգացումն է: Այն ծրագրային արտադրանք է, որը կարողանում է գտնել սեփական սխալները, սովորել դրանց վրա և հետագայում կատարելագործվել: Այն չի համարվում մարդու պատճենը վիրտուալ տարածության մեջ, պետք չէ դրանից վախենալ: Կարծում եմ՝ ապագայում արհեստական բանականությունը կօգնի լրջորեն ամրապնդել մեր սեփական ներուժը, հասկանալ ինքներս մեզ:

Մարդիկ փոխվում են ավելի արագ, քան մարդկության պատմության որևէ այլ ժամանակահատվածում: Դա հատկապես տեսանելի է ամենապատանիների դեպքում, ովքեր ներկայում ծնվում են բոլորովին այլ տարածությունում, նրանք, ասես, այլ մոլորակից են: Ես դա տեսնում եմ երեք թոռներիս օրինակով: Մեր առաջին խաղալիքները «չխկչխկաններն» էին, իսկ նրանց ձեռքում հայտնված առաջին սարքերից էին IPhone-ը կամ Ipad-ը:  Եվ նրանք սկսում են դա օգտագործել մեկ կամ մեկուկես տարեկանից: Փոքրիկները  սովորում են հաղորդակցվել՝ դեռևս տառեր, բառերը կամ քերականություն չիմանալով: Մարդը վերադառնում է դեպի ակունքներ՝  հետ, դեպի հազարամյակներ, նախագրային ժամանակներ, որովհետև application-ները հիերոգլիֆներն են: Եվ ստացվում է, որ երեխաների համար շատ հեշտ է շփվել հիերոգլիֆների միջոցով, նրանք իրենց խաղերն են գտնում Ipad -ում: Հետո, երբ նրանց գիրք ես տալիս, փորձում են այն թերթել մատով հպվելու միջոցով՝ ասես, գիրքն էլ Ipad է, ու զայրանում են, երբ դա նրանց չի հաջողվում: Մեծանում է մի սերունդ, որի համար գիրքը չաշխատող գաջեթ  է: Մենք ավելի ուշ կհասկանանք՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Նրանք լողում են տեղեկատվական հոսքերի մեջ: Նրանք, գուցե և բարեբախտաբար, չեն  հասկանա, թե ինչ է տեղեկատվական քաղցը, որի միջով անցել է մեր սերունդը: Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում և արհեստական բանականության զարգացման հետ մարդը կդառնա գերանհատականություն: Ուրախացնում է նաև նոր միտումը՝ կատարելագործվել ոչ միայն ինտելեկտուալ առումով, այլև՝ ֆիզիկապես: Ավելի ու ավելի շատ երիտասարդներ են տարվում առողջ ապրելակերպով, այն դառնում է նորմ. մեր ժամանակ սա չտեսնված բան էր: Մարդիկ ծխում էին, խմում, մտածում էին, որ, եթե մարդ զբաղվում է սպորտով, ապա մտավոր թերզարգացվածություն ունի: Իսկ հիմա հակառակն է, բոլոր խելացի երիտասարդները, որոնք ավարտում են հեղինակավոր համալսարաններ, զբաղվում են սպորտով, որպեսզի բոլոր առումներով դառնան ավելի լավը:

Ապագան սրընթաց մոտենում է, սակայն, ինչ հաջողություններ էլ գրանցեն տեխնոլոգիաները, հազիվ թե պետք է սպասել «մեքենայից Աստծո» հայտնվելուն: Քանի որ, նույնիսկ ամենակատարյալ համակարգը, մեզ չի հուշի անթերի, անբասիր, վերջին ատյանի տեսքով ճշմարտությունը: Այդ դեպքում ի՞նչ անենք մենք՝ մարդիկ, որ  ցանկանում ենք իմանալ աշխարհի, մեր ապրած վայրի, մեր մասին հավերժական  հարցերի պատասխանները: Կարծում եմ՝ պարզապես, սիրենք սեփական երկիրը, Տունը, որտեղ մեր արմատներն են, գործը, որով զբաղվում ենք։ Այն ամենը, ինչ չի փոխվի, անգամ, ժամանակի ընթացքում»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular