00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնովԴեգրադացիան շարունակվում է․ ադրբեջանցի փոքրիկը լացում է Արցախի համար (տեսանյութ)Հունվարի 1-ից կբարձրանան Երեւանի մի շարք դպրոցների աշխատակիցների աշխատավարձերըԵվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է. ՀՀ պատվիրակության ղեկավար Անահիտ Սիմոնյանը՝ գայթակղիչ հոլովակումՌամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր ՎանեցյանինԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում Զարուհի Բաթոյանն ամփոփել է տարին (տեսանյութ)

Պապիկյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ

Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասինհայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում՝ բանակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ և քննարկելու դրանց ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը։

Նախարար Պապիկյանը իր և պատվիրակության անունից երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-իրանական համագործակցությունը Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից, ինչպես նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռազմավարական նոր ուղղություններ բացահայտելու հայտ է ներկայացնում։

Խոսելով էներգետիկ ցուցահանդեսից իր տպավորությունների մասին՝ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրության մեջ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա մասնակցել նմանատիպ ցուցահանդեսների:
Ի թիվս օրակարգային հարցերի կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացիկ տեմպերին, որի շինարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին։

«Էներգետիկ բնագավառում հայ-իրանական համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել, որին զուգընթաց ընդլայնվել է նաև առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։ Մենք շարունակում ենք մեր հարաբերություններում առաջնորդվել փոխշահավետ համագործակցության սկզբունքով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարը խոսել է նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ փուլի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ձևավորման հեռանկարների մասին՝ հատկապես ընդգծելով Հայաստանի՝ որպես էներգետիկի միջանցքի տարանցիկ դերակատարությունը ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և Իրանի էներգահամակարգերի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման, ներդրումների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ։

Նոյեմբերի 3-ին Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։

Զանգանեի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագրի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ճանապարհաշինության համար անհրաժեշտ շինանյութի՝ նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների շուրջ։ Սուրեն Պապիկյանը Զանգանեին է ներկայացրել առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները։

Ճանապարհատրանսպորտային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկվել Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանը: Նշված հարցերը առավել մանրամասնեցնելու նպատակով Էսլամիի ու Պապիկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթակառուցվածքային համատեղ հայ-իրանական հանձնաժողով:

Հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու և մատնանշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ։ Երկկուստեք կարևոր շեշտադրումներ են արվել Հայաստանի և Իրանի տարացման հնարավորությունները ընդլայնելու և առևտրաշրջանառության առկա մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Կարևորվել է Հյուսիս-հարավ միջանցքի ճանապարհատրանսպորտային և էներգետիկ  բաղադրիչների իրականացումը։

«Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ Իրանի համար դեպի Վրաստան և ԵԱՏՄ շուկա՝ իր աշխարհագրական դիրքով ապահովելով ամենակարճ և հուսալի ուղին ԵԱՏՄ-Իրան առևտրի գոտու մասին համաձայնագրով նախատեսվող մաքսային արտոնություններից օգտվելու համար։ Իրանը, իր հերթին, վստահելի գործընկերոջ կարգավիճակով Հայաստանի համար կարող է նոր առևտրատնտեսական հնարավորությունների պատուհան բացել դեպի Իրաք և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ»,-նկատել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը հայ-իրանական նոր որակի հարաբերություններն ու առկա համագործակցությունն ամրապնդելու ու խորացնելու նպատակով գործընկերներին փոխադարձ այցով հրավիրել է Հայաստան։

Լրահոս
9 Դեկ
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Ավիշայ Քոենի և Վահագն Հայրապետյանի համերգին Երբ այս գարնանային եղանակին քեզ հարցնում են՝ բա օրերը երբ են տաքանալու․ Գագիկ Սուրենյան ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում Ստիպված եմ հիասթափեցնել. ուզեք՝ չուզեք, լինելու են մրցակցային ընտրություններ․ Մասիս Մայիլյան«700 հազարանոց «տոնածառ փարթի»-ն մի տեսակ անամոթության է նմանվում». Նաիրա Զոհրաբյան «Եղեք զգոն և ուշադիր, մի վտանգեք ձեր զինվոր որդիների կյանքը». Կարեն Հովհաննիսյան Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին«Ինչ էլ նկարում եմ` Հայաստան է դուրս գալիս». Մարտիրոս Սարյանի միջազգային օրն էԱլեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Սոչի»-ի հերթական խաղին 20:00 դրությամբ 16 համայնքում քվեարկել է ընտրողների 49.77 տոկոսը․ ԿԸՀ տվյալներ ԵՄ ԱլԳ ֆորումը կոչ է արել ՀՀ իշխանությանը շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնովԱդամանդե ականջօղեր եւ դեկոլտե. Պենելոպա Քրուզը զարդարել է նորաձեւության շոուն (լուսանկարներ) Դեգրադացիան շարունակվում է․ ադրբեջանցի փոքրիկը լացում է Արցախի համար (տեսանյութ)Հունվարի 1-ից կբարձրանան Երեւանի մի շարք դպրոցների աշխատակիցների աշխատավարձերը«Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավորը շնորհավորել է Արթուր Վանեցյանի ծննդյան տարեդարձը ՀՌՇ զինծառայողները հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը Հարոյանն «Ուրալ»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդեսը Եվրանեսթում ՀԱԷԿ-ի փակման հարցը դնելու Ադրբեջանի փորձը տապալվել է. ՀՀ պատվիրակության ղեկավար Անահիտ Սիմոնյանը՝ գայթակղիչ հոլովակումՌամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր ՎանեցյանինԱՍԱԼԱ-ն հայությանը կոչ է անում միասնական կեցվածք որդեգրել Կ.Պոլսի պատրիարքական ընտրության հարցում Զարուհի Բաթոյանն ամփոփել է տարին (տեսանյութ) Կապիկը հենց այսօր կտեղափոխվի Կենդանաբանական այգի․ Նաիրա ԶոհրաբյանԵրևանում կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան. Հակոբ Կարապետյան Դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 16-ամյա տղայի կյանքի համար Հրազդանում ավտոմեքենա է այրվել Սպասվում է առանց տեղումների եղանակԻնչու է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել 1,5 ամսական երեխան. մանրամասներԽաշի կիրակի. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել դստեր հետՀրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 43-ամյա կնոջ դի Արցախում Գվատեմալայի պատվիրակությունը կողմ է արտահայտվել ազգերի ինքնորոշմանը Երևանում բենզատարը փլուզել է քարե պարիսպն ու կողաշրջվել. սկսվել է դիզվառելիքի արտահոսք Արմեն​ Սարգսյանը​ Գյումրիում​ հյուրընկալվել է​ «Արեգակ»​ ներառական​ փուռ-սրճարանում (տեսանյութ,լուսանկարներ)Այսօր ՏԻՄ ընտրություններ են 7 մարզերի 16 համայնքներում Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Աստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համարOրվա խորհուրդըԶավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն«Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)Ջիջի Հադիդը լուսանկարվել է Chanel ֆրանսիական նորաձևության տան համար «Յուվենտուս»-ը պարտվեց (տեսանյութ)Գիտնականների նոր բացահայտումը. գեր կանայք ավելի խելացի ու ինտելեկտուալ են, քան նիհարները19-ամյա ուսանողուհին ամբողջովին մերկ է ձիավարում, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրի շատ կարևոր մի խնդրի վրա (լուսանկարներ)Ծնվել է Լայանայի երկրորդ երեխանՔարտեզին ԼՂ-ի փոխարեն՝ Азербайджан, Հ1-ը շփոթե՞լ է«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժեղ էր «Մանչեսթեր Սիթի»-ից (տեսանյութ)Թուրքիան մտադիր չէ զորքերը դուրս բերել Սիրիայից, քանի դեռ այդ մասին չի խնդրել այդ երկրի ժողովուրդը. Էրդողան
Ամենադիտված
Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Տղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ ՍարգսյանԱմբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը (լուսանկարներ) Արա, բ-ի տղա, էդ դու «ես» չունե՞ս. Վահրամ ՍահակյանՌուսաստանի հավաքականի հոկեյիստը հրապարակել է իր կնոջ դավաճանության կադրերը (տեսանյութ)«Եթե դու ինձ չսիրես՝ հենց այս գիշեր ես կմեռնեմ»․ Ալեքսանդր ԲաբասյանԴաստիարակը դաժան ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխային (տեսանյութ)Սերժ Սարգսյանին շտապ հիվանդանոց տեղափոխելու մասին
Աշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըԱփսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումներըՏղե՛րք, ձեր ու ձեր ընտանիքների կոկորդներին է մնալու. Հայկ Սարգսյան«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Ամբողջովին մերկ Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում (տեսանյութ) Տրամադրում եմ նկարս իմ տղամարդու հետ. Թեհմինա Վարդանյան (լուսանկար)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ափսեն կոտրեցին, մեղրը` կերան. գեյ զույգն ԱՄՆ-ում հայկական ավանդույթներով շքեղ հարսանիք է արել (ֆոտոշարք, տեսանյութ) Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ)