«Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le Fígaro 

Պապիկյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի, նավթի, ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարների հետ

Общество

Նոյեմբերի 1-3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, աշխատանքային այցով Թեհրանում էր՝ ԻԻՀ գործընկերներին հանդիպելու և իրանական էներգետիկայի 19-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասինհայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Նոյեմբերի 2-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանեանին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։

Ողջունելով և շնորհակալություն հայտնելով նախարար Սուրեն Պապիկյանին հրավերն ընդունելու համար՝ Ռ․ Արդաքանեանը նշել է, որ նախարարի մասնակցությունը իրանական էներգետիկայի ցուցահանդեսին և այցի ընթացքում նախատեսվող հանդիպումները հիանալի առիթ են հանդիսանում՝ բանակցելու ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասների շուրջ և քննարկելու դրանց ուղղությամբ գործնական քայլերի հաջորդականությունը։

Նախարար Պապիկյանը իր և պատվիրակության անունից երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ բարեկամության և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-իրանական համագործակցությունը Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի Երևան կատարած այցից, ինչպես նաև ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հետո ռազմավարական նոր ուղղություններ բացահայտելու հայտ է ներկայացնում։

Խոսելով էներգետիկ ցուցահանդեսից իր տպավորությունների մասին՝ նախարարը բարձր է գնահատել էլեկտրաէներգետիկ արտադրության մեջ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման իրանական ձեռքբերումները և հույս հայտնել, որ առաջիկայում Հայաստանը ևս հնարավորություն կունենա մասնակցել նմանատիպ ցուցահանդեսների:
Ի թիվս օրակարգային հարցերի կողմերն անդրադարձել են Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացիկ տեմպերին, որի շինարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին։

«Էներգետիկ բնագավառում հայ-իրանական համագործակցությունը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել, որին զուգընթաց ընդլայնվել է նաև առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։ Մենք շարունակում ենք մեր հարաբերություններում առաջնորդվել փոխշահավետ համագործակցության սկզբունքով»,- նշել է Սուրեն Պապիկյանը: Նախարարը խոսել է նաև Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ փուլի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկայի ձևավորման հեռանկարների մասին՝ հատկապես ընդգծելով Հայաստանի՝ որպես էներգետիկի միջանցքի տարանցիկ դերակատարությունը ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի և Իրանի էներգահամակարգերի միջև։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցման, ներդրումների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ։

Նոյեմբերի 3-ին Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի և ճանապարհաշինության ու քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ։

Զանգանեի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-իրանական «գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծրագրի հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև ճանապարհաշինության համար անհրաժեշտ շինանյութի՝ նավթային հիմքով բիտումի Հայաստան մատակարարման պայմանների շուրջ։ Սուրեն Պապիկյանը Զանգանեին է ներկայացրել առկա փոխգործակցությունն ընդլայնելուն ուղղված հայկական կողմի տեսլականն ու առաջարկները։

Ճանապարհատրանսպորտային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկվել Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի հետ, որոնք մասնավորապես վերաբերել են դեպի հայ-իրանական սահման ձգվող միջպետական մայրուղիների կառուցմանը, սահմանային հատվածներում ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնմանն ու ամրացմանը, ինչպես նաև բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի կանոնակարգմանն ու դյուրինացմանը: Նշված հարցերը առավել մանրամասնեցնելու նպատակով Էսլամիի ու Պապիկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ենթակառուցվածքային համատեղ հայ-իրանական հանձնաժողով:

Հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները կարգավորելու և մատնանշված ոլորտներում գործնական քայլեր իրականացնելու նպատակով ձեռք են բերվել մի շարք հեռանկարային պայմանավորվածություններ։ Երկկուստեք կարևոր շեշտադրումներ են արվել Հայաստանի և Իրանի տարացման հնարավորությունները ընդլայնելու և առևտրաշրջանառության առկա մակարդակը բարձրացնելու վերաբերյալ: Կարևորվել է Հյուսիս-հարավ միջանցքի ճանապարհատրանսպորտային և էներգետիկ  բաղադրիչների իրականացումը։

«Հայաստանը կարող է կամուրջի դեր խաղալ Իրանի համար դեպի Վրաստան և ԵԱՏՄ շուկա՝ իր աշխարհագրական դիրքով ապահովելով ամենակարճ և հուսալի ուղին ԵԱՏՄ-Իրան առևտրի գոտու մասին համաձայնագրով նախատեսվող մաքսային արտոնություններից օգտվելու համար։ Իրանը, իր հերթին, վստահելի գործընկերոջ կարգավիճակով Հայաստանի համար կարող է նոր առևտրատնտեսական հնարավորությունների պատուհան բացել դեպի Իրաք և Մերձավոր Արևելքի մյուս երկրներ»,-նկատել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Սուրեն Պապիկյանը հայ-իրանական նոր որակի հարաբերություններն ու առկա համագործակցությունն ամրապնդելու ու խորացնելու նպատակով գործընկերներին փոխադարձ այցով հրավիրել է Հայաստան։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Я понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le FígaroБелорусский рынок закрывается. Первые ласточки «флирта» с ЗападомЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Овик АгазарянЭкс-посол Аргентины в Армении награжден Памятной медалью министерства иностранных дел Республики АрменияУченые поставили на Южном полюсе тысячи ловушек для нейтриноГрузинский министр посетил институт древних рукописей им. Маштоца «Матенадаран»Зеленский уволил Данилова и назначил ЛитвиненкоВ ОДКБ осудили теракт в «Крокусе»Финляндия считает РФ «наиболее серьезной угрозой»Премьер-министру представлен отчет о деятельности Военно-промышленного комитета за 2023 годПо случаю 100-летия Национального архива Армении была проведена международная конференцияВ Совфеде оценили слова постпреда США в ООН о необязательности резолюций СБМаск назвал условия, при которых Украина должна получать финансирование Запада
Самое популярное