Ուսանողուհին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է գլխուղեղի վիրահատությունը
OtherԱՄՆ Տեխասի հիվանդանոցներից մեկում բժիշկները 25-ամյա հիվանդի ուղեղի բաց վիրահատություն են իրականացրել, հեռացրել են նրա գանգի մի մասը, իսկ հետո ... միացրել են Facebook-ի ուղիղ հեռարձակումը։
Ջեննե Շարդին որոշեց, որ ցանկանում է իր վիրահատությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել, որպեսզի մարդկանց ցույց տա, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ, և այդպիսի լուրջ խնդիրները նույնպես լուծվում են: Հեռարձակումը տևել է մոտ 45 րոպե: Այժմ տեսանյութը ունի ավելի քան 130 հազար դիտում:
Ջեննեի մոտ խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ վերջինս սովորում էր բժշկական համալսարանում։ Մի անգամ նա նույնիսկ կորցել էր խոսելու ունակությունը։ Բժիշկները նրա ուղեղում անսովոր քանակությամբ արյան անոթներ են հայտնաբերել, որոնց համար վիրաբուժական միջամտությունը պարտադիր էր:
Վիրահատության ամբողջ ընթացքում աղջիկը գիտակից է եղել և նույնիսկ պատասխանել է բժիշկների հարցերին։