«Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք»․ Դավիթ Բաբայան Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր Հանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան Ազնիվ են այն պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ, վայր են դնում մանդատը․ Խաժակյան Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել ԱԻ նախարարը ներկայացրել է նորանշանակ տեղակալին Ցավալի է, որ այդ «ամենի գինը» վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը. Աննա Նաղդալյան Հավատում եմ, որ 18 տարեկան պատանիները կարող են շատ բան անել․ Արմեն Սարգսյան 

Պերֆորմանսը շահարկվում է նախկին հանցագործների, նախկին գող-ավազակների ու թալանչիների կողմից. դերասան-պատգամավոր

Քաղաքական

Նոյեմբերի 2-ին մետրոյի Հանրապետության հրապարակի կանգառի մուտքի մոտ ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիների մեծ մասի շրջանում լուրջ քննարկումների, քննադատությունների պատճառ դարձավ: Պերֆորմանսը ներկայացնող մասնակիցների ու քաղաքացիների միջև անգամ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են: Քաղաքական տարբեր ուժեր տարբեր դիրքորոշումներով հանդես եկան: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է դերասան, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ՝ պարզելու նրա տեսակետն ու մասնագիտական դիրքորոշումը թեմայի վերաբերյալ:

«Ես ցնցված եմ, որ կան արվեստագետներ, որոնք արվեստի գրաքննություն են պահանջում: Երբ արվեստից, մշակույթից հեռու մարդիկ ասեն, որ արվեստը պիտի հստակ լինի, սահմաններ ունենա և այդ սահմանները պիտի հսկվեն, որպեսզի դրանցից ոչ ոք դուրս չգա, ես նորմալ կտանեմ, բայց երբ արվեստը գրաքննելու կոչ են անում հենց արվեստագետները` ես ապշում եմ: Ես մտածում եմ՝ գուցե այդ մարդիկ չգիտեն՝ ինչ է գրաքննությունը, թե ինչ ավերակներ է թողել այդ սարսափելի երևույթը մարդկության պատմության մեջ»:

Այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ պերֆորմանսն այդքան բուռն քննարկումների առիթ դարձավ, և արդյոք դրա հիմքում քաղաքական ենթատեքստ կար, Մանուկյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել այդ պերֆորմանսը, չեմ կարող գնահատել, բայց պերֆորմանսը, որպես արվեստի ճյուղ, արդեն հարյուրավոր տարիներ գոյություն ունի, այն արվեստի մի մասն է, արվեստագետի ինքնարտահայտվելու ձևը: Պերֆորմանսը հենց նրա համար է, որ ներկայացվի, ցուցադրվի հանրությանը հենց հանրային տարածքում: Պերֆորմանսը նրա համար է, որ խոսակցություն բացի, երկխոսության առիթ դառնա, որ նույնիսկ պրովոկացիա անի: Պերֆորմանսի վերաբերյալ բարձրացած աղմուկի մեջ բովանդակային մասը կազմում է զրոյին մոտ տոկոս: Այդ աղմուկն ամբողջովին քաղաքական շահարկվում է նախկին հանցագործների, նախկին գող-ավազակների ու թալանչիների կողմից: Մարդիկ, ովքեր ամբողջ գյուղի նախիրը գողացել են, մի կովի մի ոտքից խաշ են դրել, բաժանել են սոված գյուղացուն ու բարերար են դարձել, այսօր եկել, արվեստ են քննադատում»:

Արվեստը սահմանել, քննադատել ու գրաքննել ցանկացողների մասին կարծիք հայտնելիս պատգամավոր-դերասանն ասաց. «Աշխարհում ոչ մի արվեստաբան, համաշխարհային ճանաչում ու հռչակ ունեցող ոչ մի արվեստագետ չի կարողացել սահմանել՝ ինչ է արվեստը: Աշխարհն ընդունել է, որ արվեստը չեն սահմանում, իսկ մենք սահմանում ու սահմանափակում ենք, փոխարենն ուղղակի ընդունել-չընդունելով մեզ ներկայացված արվեստը: Որովհետև ընդունել-չընդունելն է մեր իրավունքը, հավանել-չհավանելը, ոչ թե կաղապարելն ու սահմաններ գծելն այնպիսի դարում, երբ մարդն ազատ է արտահայտել իր մտքերն ու գաղափարները: Փողոցում, հրապարակներում պերֆորմանսներ ցուցադրելը Հայաստանում է նորություն, մեզ համար է խորթ ու տարօրինակ, այդ երևույթն ընդունված է ողջ աշխարհում»:

Մանուկյանի կարծիքով` Հայաստանում արվեստի մասին կարծիքներ են հայտնում մարդիկ, ովքեր արվեստի հետ աղերսներ չունեն: «Արվեստի մասին կարծիք է հայտնում մի մարդ, օրինակ, որը սրտաճմլիկ երգում ու հրապարակում է այնպիսի երգեր, որոնք ժամանակին Կոմիտասն անվանում էր տաջկական: Այո, նույնիսկ ոչ թե թուրքական, այլ տաջկական: Այ, այդպիսի երգեր լսողը թող իմանա՝ ում հոգեկերտվածքն ունի ինքը, որովհետև մարդու լսած երաժշտությունը ձևավորում է մարդուն, նրա միտքը: Դրա համար է այդ մարդը հայկական տարածքում այդքան «մունաթով», այդքան դժգոհ, որովհետև չեն կարող տաջիկը կամ թուրքը հայկական տարածքում «անմունաթ» լինել: Սա ամենևին թող չհնչի ու չընկալվի որպես ազգերի հանդեպ խտրականություն, բայց ասում եմ, որ ինքն իմանա, որ տաջիկի երաժշտություն է լսում, երգում, հետո էլ, գոհ-գոհ ման գալով, մարդկանց է քննադատում, արվեստ է վերլուծում ու սահմանում: Այդպիսի մարդն այսօր դարձել է արվեստաբան մեր գլխին»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մամա չեմ ասում, բայց մամայիս պես հարգում ու սիրում եմ». Սիլվա Հակոբյանը հրապարակել է սկեսուրի լուսանկարըԱրմեն Նազարյանն իր աջակցությունն է հայտնել հրաժարականի դիմում ներկայացրած ԿԳՄՍ փոխնախարարինԴատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. ուղիղ Պատգամավորն առցանց հանդիպման ժամանակ համբուրել է սիրուհու մերկ կուրծքը (տեսանյութ, լուսանկարներ)Տիգրան Ուլիխանյանը կնշանակվի ՊՎԾ պետի ԺՊ«Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլն ավարտվեց. ՊՆ խոսնակ Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան ՀակոբյանԱնֆիսա Չեխովան ամբողջովին մերկացել է տեսախցիկի առջև (լուսանկար)Ուզում ես Հռոմի Պապ ընտրվիր, գործածդ մեղքերի համար պատժվելու ես. Աշոտյանը` ՓաշինյանինՈւնենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը. վարչապետԱշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը (լուսանկարներ)Ոստիկանները բերման ենթարկեցին «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանին և առգրավեցին դագաղըՀավաքարարն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակիՏիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը. ՀԺ«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս». Արթուր Ալեքսանյանը՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարին «1240 մահը Նիկոլ Փաշինյանի վզին է». բողոքի ակցիա` Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով. Նիկոլ ՓաշինյանԻնչպես ՍԴ թնջուկը պառակտեց «Իմ քայլը»Երբ Ծառուկյանը քաղաքական հայտարարություններ է անում, դրան հետևում են կոնկրետ գործողություններ. պաշտպան (տեսանյութ) Ո՞ւմ կառավարման շրջանում են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները եղել առավել բարձր մակարդակիՄինչդեռ վարչապետն ասում էր, որ ՍԴ ճգնաժամն ավարտվել է. Էդմոն Մարուքյան«Կամ քաղաքական անմեղսունակություն կամ ... »Ես ինչ ասել եմ, իմ ասածներից որևէ բան սխալ դուրս չի եկել այս պահի դրությամբ. ԹովմասյանԻնչպես է կինը գողանում սուպերմարկետի վաճառողուհու դրամապանակը (տեսանյութ)Վարչապետի մոտ քննարկվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը Մոմավառություն և քայլերթ՝ կորոնավիրուսի զոհերի հիշատակին. ուղիղ Այս պահին չեմ ուզում մեղավորներ փնտրել. իմքայլական պատգամավորը` Գայանե Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասինԾնվել է Գոռ Հակոբյանի երրորդ որդին ՍԴ նախագահի նոր ընտրություններ կկազմակերպվեն«Իմ տրամադրությունը շատ բարձր է». հայտնի է` երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն բաց նամակ է հղել վարչապետ Փաշինյանին Չինաստանում հրդեհ է բռնկվել Huawei-ի գործարանում (տեսանյութ)Հոկտեմբերի 1-ից ջուրը դառնում է ժամով Հայտնաբերվել է ընդանուր թվով 33,5լ անհայտ ծագման ալկոհոլային խմիչք. ՍԱՏՄ«Շունը կծել է հղի կնոջը, որն էլ բժշկի ցուցումով հղիության արհեստական ընդհատման է դիմել»Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր (լուսանկարներ) Արարատի մարզում տղամարդը հոսանքահարվել և տեղում մահացել էԵրվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ«Այդ ի՞նչ թաքուն գործարք պետք է լինի, ասենք՝ Արցախը պետք է ծախե՞նք»․ Դավիթ ԲաբայանԳարեգին Բ-ն ընդունեց Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ իմքայլական նախկին պատգամավոր Հույս ունեի, որ այսօր Փաշինյանը մինչև վերջ կմերկացներ ալիևշինայի տարածած լուրերը․ Արտակ ԶաքարյանՀանրայինի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հավակնում են 4 թեկնածու Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ Էկոնոմիկայի փոխնախարարը Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին Վարչապետը պետք է պարզաբանում տա ԱԺ-ին. Էդմոն Մարուքյան Ազնիվ են այն պատգամավորները, ովքեր, անհամաձայնություն ունենալով գործադիրի որոշումների հետ, վայր են դնում մանդատը․ Խաժակյան Դիեգո Լյորենտեն «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել է «Լիդս»Թուրքիայում քրդամետ կուսակցության 82 անդամի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել
Ամենադիտված