Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեվսկի շրջանի թիվ 18 ծննդատանը վերանորոգման աշխատանքների ընթացքում խափանվել է վերելակի ճոպանը, որի արդյունքում վերելակը ընկել է: Վերելակում երկու աշխատող է եղել:

Ըստ «Фонтанка»-ի հրապարակման՝ երկու տուժածներն էլ Հայաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը 28 տարեկան է, իսկ մյուսը՝ 35 տարեկան: Տուժածները ծանր վիճակում են՝ բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ ու ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ ունեն: 28-ամյա տղային բժիշկները տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

 ՌԴ Քննչական կոմիտեն կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցել՝ «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» հոդվածով: