00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրՆիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին կոչ եմ անում ՀՀ վարչապետին ուղղել հետևյալ երկու հարցը․ Արմեն Այվազյան Արմավիր քաղաքում աղտոտում են օդն այսպիսի արտանետումներով (տեսանյութ)Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա «Լոռի»-ն ընկերական խաղում հաղթել է դանիական թիմի Կարեն Գրիգորյանը Santiago Masters շախմատային մրցաշարի առաջատարն է«Յուվենտուս»-ը հաղթեց «Բրեշիա»-ին Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում. իսկ ՀՀ-ում հեղափոխության հիմքում եվրոպական մոդելն էր. ԱԳ նախարար. Զոհրաբ Մնացականյան

 Եվրոպական Միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Ինչպես  տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այս մասին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը և պատասխանել է հարցերին:

«Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և  խորհրդակցել մեր լեհ և շվեդ ընկերների հետ: Բայց հետ հայացք գցելով այս տասը տարիներին, դիտարկելով ներկա փուլը և հետագա տասը տարիները` կարծում եմ, որ դրա ռազմավարական կարևորությունը դժվար է գերագնահատել: Հիշեք 30  տարի առաջ, ուղիղ 30 տարի առաջ՝ Բեռլինի պատի փլուզումը, ազատության հաղթանակը, ժողովրդավարության, մարդու իրավունքների գաղափարախոսության գերակայությունը. այս ամենը նշանակություն ունեն նաև այսօր: Աշխարհի ռազմավարական դասավորվածությունը շատ տարբեր էր նրանից, ինչ մենք ունենք այսօր:  Կարծում եմ, տերմինաբանության առումով նույնպես առկա է իներցիա, թե ինչպես ենք մենք տեսնում Եվրոպան, Եվրամիությունը, ինչպիսին մենք գիտեինք այն 90-ականներին և ինչ ունենք այսօր: Ես պնդում եմ, որ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Եվ հենց դրանում է կայանում Արևելյան գործընկերության կարևորությունը: Այն Եվրոպայի արևելքը չէ, այլ ընկած է Եվրոպական Միության արևելքում, իսկ Եվրոպական Միությունն ամբողջ Եվրոպան չէ:

Մյուս կարևորագույն մարտահրավերն արժեքների, ընդհանուր արժեքների պահպանումն է: Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը:

Սակայն ընդհանուր արժեքներն ենթարկվում են մեծ ճշնման և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք:

Ոչ ազատական ժողովրդավարությունների երևույթը նույնպես արժանի է դիտարկման: Դուք բոլորդ տեղյակ եք Բրեքսիթի մասին: Դա Եվրոպական Միության վերջը չէ, այլ վկայում է Եվրոպայի բազմազանության մասին: Ուստի՝ սա այն է, ինչ մեզ դարձնում է մեծ պատկերի մի մասնիկ: Մենք բոլորս ունենք մեր անհատական օրակարգը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում, ես կարծում եմ, որ Եվրոպական Միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրերից, սակայն, ըստ էության, համադրելի՝ առանց Խորը և ընդարձակ ազատ առևտրի համաձայնագրի: Ուստի՝ այո, մենք ունենք երկկողմ տարբեր օրակարգեր, սակայն պատկանելության զգացումը, Եվրոպայի ավելի մեծ պատկերը հենց այն է, ինչն ընկած է Արևելյան գործընկերության հիմքում: Եվ ես այն դիտարկում եմ մարտահրավերների ավելի լայն պատկերի մեջ. մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք այսօր աշխարհում՝ ոչ թե անհատապես, մենք բոլորս ունենք անվտանգության տարբեր մարտահրավերներ, ոչ միայն հավաքական, այլ գլոբալ մակարդակով՝ Եվրոպայի համատեքստում, կարծում եմ՝ ահա այստեղ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ է Արևելյան գործընկերությունը Եվրոպայի ավելի լայն համատեքստում:

Մենք ունենք շատ կարևոր գործիքներ և միջոցներ, և դուք անդրադարձաք դրանց: Սրանք բոլորը շատ կարևոր են՝ թվայնացումից մինչև TENT և մնացած ամենը, ինչ մենք ունենք՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավորություն, մինչև փոքր և միջին ձեռնարկատիրություն. սրանք ենք գործիքները: Սակայն ես անդրադառնում եմ Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը և հենց դրանում եմ տեսնում վերջինիս արժեքը գալիք 10 տարիների համար: Շնորհակալություն:

Հարց. Դուք անձամբ վարել եք Ասոցացման համաձայնագրի շուրջ Հայաստանի բանակցությունները, որից Հայաստանն այնուհետև հրաժարվեց և ստորագրեց ՀԸԳՀ-ը։ Սակայն Ձեր կարծիքով, առաջիկա հինգ, տասը տարում ինչպիսին կցանկանաք տեսնել Ձեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի հետ։

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալ եմ։ Նախքան հարցին անդրադառնալը, կցանկանայի նշել, որ Հայաստանի մասով լավ աշխատանք է կատարվել։ Այս ամռանն արված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության 92%-ը դրական է գնահատում ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Այսինքն, լավ աշխատանք է տարվել հաղորդակցության մասով։ Ես լիովին համաձայն եմ արտահայտված տեսակետների հետ, դա հենց այն է, ինչ ես ի նկատի ունեմ, երբ խոսում եմ արդյունավետ բազմակողմանիության ռազմավարական կարևորության մասին, հատկապես մենք՝ փոքր պետություններս, կախված ենք դրանից: Սա արդյունավետ բազմակողմանիության չափազանց կարևոր հարթակ է, հատկապես այն պետությունների միջև, որոնք կիսում են ընդհանուր արժեքներ:

Հինգ, տասը տարվա հեռանկարի առնչությամբ այն է, թե մենք ինչպես ենք շարունակելու օգուտ քաղել Եվրոպական Միության, Եվրոպայի հետ, Եվրոպայի շրջանակներում հարաբերություններից։ Կարծում եմ՝ կարևոր մարտահրավերը Եվրոպայի արևելյան հատված լինելու գաղափարի տարածումն է Եվրոպայի այլ մասերում։ Լեհաստանն ու Շվեդիան կարևոր դեր են խաղացել՝ որպես Արևելյան գործընկերության հայեցակարգի զարգացման շարժիչ ուժ։ Կարծում եմ՝ փոխադարձ կախվածության զգացումի, ամբողջ Եվրոպայի համար Արևելյան գործընկերության կարևորության գաղափարի տարածումն ամենակարևոր մարտահրավերն է: Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը, մեր ՀԸԳՀ-ն, ըստ էության, մեզ տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք: ՀԳԸՀ-ով նախատեսված ոլորտային համագործակցությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը, ուստի պետք է դրանից առավելագույնս օգտվենք։ Մենք ի ցույց ենք դրել քաղաքական կամքի ուժը կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման և այլ հարցերում։ Մենք գիտենք, որ դա բավարար չէ, մենք պետք է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդենք և առաջ մղենք այն։ Եվ դա հենց այն է, ինչ մենք անում ենք, և այստեղ է, որ Եվրոպական Միությունը եղել և մնում է մեր կարևոր գործընկերը, և դրանք մեր հարաբերությունների զարգացման օրինակներ են:

Մենք ունենք հարաբերությունների այս էվոլյուցիան, և դա շարունակական է: Մենք այն դիտարկում ենք մեր առջև ծառացած անվտանգության մարտահրավերների առավել լայն համատեքստում, իսկ մեր անվտանգության մարտահրավերները բավական ընդգրկուն են և նպատակահարմար չէ դրանք ներկայացնել քննարկման այս ձևաչափում: Սակայն անվտանգության տեսակետից ԵՄ-ը հանդիսանում է կարևոր դերակատար՝ ինստիտուտների ամրապնդման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և արժեքների տեսանկյունից, որոնք նշանակություն են ունեցել քսանութ տարի և շարունակելու են կարևոր լինել առաջիկայում: Սա դաշտ է, որի կարևրությանը մենք հավատում ենք, որի շրջանակներում համատեղ աշխատում ենք և շարունակվելու են նույն ոգով: Շնորհակալություն։

Հարց․ Նախարար Մնացականյան, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել համագործակցության առումով։

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանը իրեն բավական հանգիստ է զգում իր ներկայիս դաշտում: Հայ ժողովուրդը նպաստում է ընդհանուր անվտանգության, ընդհանուր զարգացման կոլեկտիվ զգացողությանը։ Սա կարևոր է բոլորիս համար։ Չեմ նշում գինու, կոնյակի, ստեղծագործ կրթության, խելացի զարգացման լավ օրինակների մասին, որոնք հստակ, գործնական օրինակներ են։ Իսկ ի՞նչ ենք մենք տալիս այս համագործակցությանը։  Առաջարկում ենք այն, ինչին հենց ուղղված է համագործակցությունը։ Դա ընդհանուր եվրոպական տան զգացումն է։ Համաձայն եմ, որ իրականում գալիք տասը տարիների առնչությամբ մենք ունենք լավ կառուցվածքային երկխոսության փայլուն գործընթաց. դա պետք է պահպանվի: Գոյություն ունեն բազում լավ, հետաքրքիր գաղափարներ, որոնք ընդգծում են այն։ Այսօր ընդհանուր բնույթի քննարկում ենք անցկացնում, սակայն կարծում եմ նշածս կառուցվածքային երկխոսության ձևաչափում առկա են բազում հետաքրքիր գաղափարներ առ այն, թե ինչպես ենք միասնաբար նպաստելու ընդհանուր տան գաղափարին։ Սա է ամենակարևորը»:

 

Լրահոս
16 Փետ
Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրՆիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Լրագրողներին ու ԱԺ պատգամավորներին կոչ եմ անում ՀՀ վարչապետին ուղղել հետևյալ երկու հարցը․ Արմեն Այվազյան Արմավիր քաղաքում աղտոտում են օդն այսպիսի արտանետումներով (տեսանյութ)Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա «Լոռի»-ն ընկերական խաղում հաղթել է դանիական թիմի Կարեն Գրիգորյանը Santiago Masters շախմատային մրցաշարի առաջատարն է«Յուվենտուս»-ը հաղթեց «Բրեշիա»-ին Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել և դա անում եմ սիրով. Ստյոպա Սաֆարյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինՇատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան․ քաղաքագետՎիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երախտիքի երթ իրականացրեց դեպի Սիրիայի դեսպանատուն Բաքվի ոստիկանները մարտավարության նոր ձև են ընտրել (տեսանյութեր)Գյումրիում Առողջության օր է անցկացվել Ռուսաստանի և Հայաստանի զինծառայողների համար Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է. Լևոն ՔոչարյանՆոյեմբերյան-Դովեղ ավտոճանապարհի մոտ շուրջ 400 քմ խաղողի այգի է այրվել Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համարԻրանում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ապրիլի 24-ին Վերսալը կդառնա վայր, որտեղ կհնչի հայ ժողովրդի ձայնը՝ երաժշտության միջոցով«Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի շվեյցարական թիմի հետ «Արարատ»-ն ընկերական խաղում զիջել է «Սպարտակ»-ին Փրկարարները 5 ավտոմեքենա են դուրս բերել արգելալափակումից Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա` հետևանքն ենք քաղում․ քաղաքագետ Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության արծաթե մեդալակիր «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԿիրք և սադրանք․ Հրուշ Աճեմյանը ցուցադրել է բարեմասնությունները (լուսանկարներ) Ուսումնական հաստատությունները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում․ Արայիկ ՀարությունյանՌԴ-ում տղամարդը իր սիրելիին գցել է գետը, այնուհետ փորձել փրկել նրան, սակայն ջրախեղդ է եղել (տեսանյութ)ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը երախտիքի երթ իրականացրեց դեպի Սիրիայի դեսպանատուն «Մանչեսթեր Սիթի»-ն կարող է զրկվել 2013/14 թվականի չեմպիոնությունից «Հայաստան վերադառնալ Հարավային Ամերիկայից եւ Եվրոպայից, հարստանալ եւ հարստացնել» (տեսանյութ)Մնացականյանը և Թլեուբերդին ուղենշել են հայ-ղազախական հարաբերությունների ներուժի օգտագործման քայլերը «Լոռի»-ն նոր ֆուտբոլիստ ունի Ուրուգվայից Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան Հովհաննես Համբարձումյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին Արագածոտնի մարզում 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբՅագանն առաջին անգամ մասնակցել է ֆինլանդական նոր ակումբի խաղին ՀՀ և ԱԳ նախարարները բարձր են գնահատում միջազգային կառույցների շրջանակում համագործակցությունը Չինաստանում մահապատժի են ենթարկում կորոնավիրուսով դիտավորյալ վարակելու համար (տեսանյութ)Ալեգրին կարող է գլխավորել ՊՍԺ կամ էլ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Զույգաղբյուր գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ձորակում Չսիրվածության, չկայացվածության բարդույթը կարող է նման հոգեբանական խեղումների բերել․ Նաիրա ԶոհրաբյանՓաշինյանը կիրառել է ԼՂ հակամարտության կարգավորման «Մյունխենյան սկզբունքներ» եզրը Թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանըՀՀ վարչապետն իրավունք չունի շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը․ Արտակ Զաքարյան Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը․ Շարմազանով Զարեհ Սինանյանը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանում Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ Վանաձորում թալանել են ձեռներեցի բնակարանը՝ տանելով ոսկյա զարդեր և խոշոր գումար
Ամենադիտված
Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.am«Տղաս տանն է եղել, խմած էլ չի եղել». Ղալումյանի որդին ջարդել է ապարատն ու կոպեկնե՞ր գողացելԹումանյան-Վանաձոր ճանապարհին ջրատարը պայթել է և հեղեղել ճանապարհը (տեսանյութ) Վարչապետ Փաշինյանը 9 մեքենայով գնացել է Սարյան փողոց՝ գինի խմելու (տեսանյութ)Արցախի պաշտպանության բանակում հայտնաբերվել է 23-ամյա զինծառայողի դինՈվքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ) Ով է այսօր Արցախում զոհված զինծառայողը (լուսանկարներ)Ի ծնե առողջական խնդիրներով տղային զորակոչել են բանակ. ՊՆ-ն պարզաբանում է «Պոպուլիզմը Մյունխենի համաժողովում չաշխատեց»
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Աշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՄոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել էՀայկո-Մկո զույգը տարիներ անց միավորվեց գրկախառնությամբ․ Մարությանը ծաղիկներ նվիրեց Արզումանյանին (տեսանյութ) Տյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amԳեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԴեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Գաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Սոս Ջանիբեկյանի արձագանքը վարչապետ Փաշինյանի ամանորյա ուղերձին (տեսանյութ)