Վերջերս պաշտոնանկ արված դատավոր, ներկայում փաստաբան Զարուհի Նախշքարյանն անդրադառնալով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Փաշինյանը մտադիր է Հայոց Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի տվյալները հավաքագրել` համոզվելու համար, որ դրանք իրական են, հիշեցրել է պատգամավորին ու նրա քաղաքական առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որ քրեօրեն պատժելի արարք է իշխանության կողմից հնարավոր նախաձեռնությունը եւ ընդգծել է, թե ինչ պատիժ կարող է հետեւել պատմական արխիվների հանդեպ անվստահություն տարածելու եւ քարոզելու դեպքում: Զարու...
Վերջերս Հանրային Հեռուստաալիքի եթերում կարելի է տեսնել բլոգերների, հասարակական գործիչների և այսպես ասած՝ խոսող գլուխների, որոնք ուշագրավ թեզ են շրջանառում: Ըստ նրանց՝ Հայաստանում արցախցիները հանդիպում են ունենում ընդդիմության տարբեր շրջանակների հետ: Ըստ նրանց՝ այդ ակտիվությունը վտանգ է ներկայացնում ՀՀ–ի համար, թե ինչ բնույթի և որտեղից բխող վտանգ՝ նրանք, իհարկե, չեն կարող բացատրել: Օրեր առաջ էլ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր զայրացած հայտարարում, որ օրինական գործողություններ կձեռնարկվեն բոլոր ն...
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ոչ ավել, ոչ պակաս կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի իրական թիվը, անվստահություն հայտնելով նաև պատմական արխիվների հանդեպ, ինչն էլ փաստացի արտահայտում է ոչ միայն անձամբ Քոչարյանի, այլ իշխող քաղաքական թիմի կարծիքը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները ցանկանում են խմբագրել Եղեռնի միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը: Ամենը սկսեց այն բանից, որ ՔՊ-ն հրաժարվեց «Հիշում եմ և պահանջում եմ» արտահայտության «պահանջում եմ» բաղադրիչից, իսկ այժմ՝ իրավական...
«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։ Զեկույցում նշվում է, որ Երևանի ավագանու ընտրություններին նախորդված ընտրարշավի ...
Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Times-ը։ «Մեծ Բրիտանիան Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցում է միգրանտներին Ռուանդա արտաքսելու սխեման կրկնելու շուրջ»,-ասվում է հրապարակման մեջ, որում հղում է արվում բրիտանական ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերին: Հաղորդվում է, որ համագործակցությունը քննարկվել է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք...