00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՆիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ Փաշինյանը կրկնում է ՀՀԿ-ի «մեղքերը» Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստըՎալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ ՈՒԵՖԱ-ն Արամ Հայրապետյանին ճանաչել է Հայաստանի ընտրանու լավագույն ֆուտբոլիստԶորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ Կարիերաս կավարտեմ «Բարսելոնա»-ում. Պիկե3-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ

Շիրակի մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարարին

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ. մայիսի 24-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հարևանությամբ բնակվող իր քրոջ և քրոջ որդուն՝ Բասեն գյուղի բնակիչներ՝ Սուսաննա Կանդալյանին և  Վահագն Կանդալյանին սպանելու դիտավորությամբ գնացել է վերջիններիս անասնագոմ և իր մոտ եղած կենցաղային դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել այնտեղ գտնվող Սուսաննա Կանդալյանի կրծքավանդակի հետին մակերեսի և պարանոցի առաջային հատվածներին, սպանել նրան: Ապա գնացել է նրանց տուն, դանակի հարվածներ հասցրել տան նախասրահում քնած վիճակում գտնվող Վահագն Կանդալյանի աջ և ձախ թևերին, պատճառել խորանիստ հյուսվածքների վնասումով կտրած-ծակած վերքեր: Սակայն հանդիպելով Վահագն Կանդալյանի դիմադրությանը՝ չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, ինչից հետո գնացել է իր տան նկուղ և առաստաղից էլեկտրական լարով կախվելու եղանակով ինքնասպան եղել:

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ Ալբերտ Կանդալյանի վերաբերյալ նշանակված հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝  վերջինս 27.06.2009 թվականից հաշվառված է եղել «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հոգեբուժական կաբինետում «շիզոֆրենիա պարանոիդ ձև» ախտորոշմամբ: Գրացված՝ հոգեբույժի վերջին այցերի ժամանակ արտահայտել է վերաբերման, հետապնդման զառանցական մտքեր, գանգատվել է անքնությունից, որոնք կարող են դիտարկվել որպես նրա մոտ առկա հոգեկան հիվանդության սրացման նշաններ:

 Ալբերտ Կանդալյանը մշտապես զառանցական բնույթի մտքեր է արտահայտել իր քրոջ՝ Սուսաննա Կանդալյանի վերաբերյալ՝ համարելով, որ նրա օժանդակությամբ կարող են վնասել և սպանել իր երեխաներին ու ընտանիքի այլ անդամներին: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ փորձագիտական հանձնաժողովը հանգել է եզրակացության, որ Ալբերտ Կանդալյանը հանցագործությունը կատարելիս գտնվել է «շիզոֆրենիա պարանոիդ ձև» հիվանդությաը բնորոշ հիվանդագին ապրումների ազդեցության տակ, ինչը զրկել է նրան իր գործողություններին հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ընդունակությունից: Այսինքն՝ իրեն մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գտնվել է անմեղսունակ վիճակում: Նախքննությամբ որևէ մեկի կողմից Ա. Կանդալյանին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու կամ հակելու վերաբեր­յալ տվյալներ ձեռք չեն բերվել։

 Ելնելով քրեական գործի նշված փաստական հանգամանքներից՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Սակայն նախաքննությամբ պարզվել է, որ Ալբերտ Կանդալյանը բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետում հաշվառվելուց հետո մինչև 11.05.2019 թվականը ստացել է համապատասխան դեղորայք, սակայն բժիշկին մեծամասամբ և հատկապես վերջին շրջանում ներկայացել է ոչ թե հիվանդը, այլ նրա կինը, իսկ բժշկի կողմից հիվանդի բնակարան այցեր չեն կատարվել։

2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 11-ը հոգեբույժի կողմից արձանագրվել է  Ալբերտ Կանդալյանի ունեցած հիվանդությանը բնորոշ նույն ախտաբանական վիճակները, նա ստացել է նույն դեղատեսակները և նրա վիճակի լավացում տեղի չի ունեցել, ինչը պատշաճ ուշադրության չի արժանացել Ալբերտ Կանդալյանի հսկողությունը և բուժումն իրականացնող հոգեբույժի կողմից:

Միջոցներ չեն ձեռնարկվել  նրան հատկացվող դեղորայքի տեսակը փոփոխելու, վերջինիս ստացիոնար բուժօգնությունը կազմակերպելու ուղղությամբ, հոգեբույժը անձամբ չի ընդունել հիվանդին, տնայցեր չի կազմակերպել: Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Ալբերտ Կանդալյանի մոտ, կատարված դեպքին նախորդող ժամանակահատվածում նկատվել է հիվանդության սրացման վիճակ, այդ մասին պատկան մարմիններին չի իրազեկվել: Դրա հետևանքով տարիներ շարունակ կիրառված բժշկական միջամտության արդյունքում Ալբերտ Կանդալյանի հոգեկան առողջության վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև վերջինս դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդ, ինչը նպաստել է առանձնապես ծանր հանցանքը կատարելուն։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագրով դիմել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ միջոցներ ձեռնարկելու  Շիրակի մարզի «Ախուրյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատանքում տեղ գտած թերությունները, դրանց պատճառները վերացնելու, իրենց աշխատանքում թերացած աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու, նշված բժշկական կենտրոնի հոգեբուժանարկոլոգիական կաբինետի աշխատակիցների կողմից հետագայում նմանատիպ երևույթները բացառելու և նման հիվանդների առկայության դեպքում նրանց բժշկական օգնության տրամադրման գործըթնացի նկատմամբ հսկողությունն ուժեացնելու նպատակով:

Լրահոս
22 Նոյ
«Գնում եմ Լոս Անջելես». Սիրուշոն՝ հմայիչ կերպարում (լուսանկար) Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանովՏղաներն օգնության փոխարեն նկարահանել են իրենց ընկերոջ մահը (տեսանյութ)Սենատոր Դեյվիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունըՓոխքաղաքապետը կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ԺՊ Վլադիմիր Սիմոնյանին Բժիշկներն առաջին անգամ մարդուն արհեստական մահվան վիճակի են բերել Իտալիան հետաքրքրված է ՀՀ-ի համագործակցության զարգացմամբ. Սենատի նախագահը՝ Փաշինյանին Տարակուսանքներից ելնելով է կազմվել իմ հրաժարականի տեքստը. Արթուր ՎանեցյանԱրթիկի գաղութում 19-ամյա կալանավորը սպառնացել է ինքնասպան լինելԳործարար Աղվան Ավագյանի բարերարությամբ Շենգավիթ համայնքում նոր եկեղեցի կգործի (տեսանյութ) Փառք Աստծո, որ ինձ չեն համարել իրենց քաղաքական թիմի անդամ․Արթուր Վանեցյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անհասկանալի ադրբեջանցու մուտքը լրջագույն հարցերի տեղիք է տալիս․ Արսեն Խառատյան Տեսահոլովակի պրեմիերա. Գարիկ և Սոնա՝ «Համայակ»Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)UFC-ի նախկին չեմպիոնը մերկացել է տեսախցիկի առջև (լուսանկար)Կորել է ակտիվիստ Գեղամ Օհանյանը Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը Մոսկվայում սկսվել են Մեդվեդևի և Մեհրիբան Ալիևայի միջև բանակցություններըԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ փրկարար ծառայությանը Հաճույք է դրսից հետեւել, թե Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթից հետո ինչպես է իշխանական քարոզչամեքենան յուղ վառում. Արմեն Աշոտյան ԱԺ-ից հեռանում եմ ոչ սեփական դիմումի համաձայն, այլ՝ հեռացումով. Շահեն Հարությունյան Բրիտանացի արքայազն Էնդրյուն հրաժարվել Է հանրային միջոցառումներից սկանդալի պատճառով Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ. ուղիղՃՏՊ Երևանի Դավիթ Բեկի փողոցում. վարորդը տեղում մահացել է Լրտեսական սկանդալ Սերբիայում. սերբ սպան փող է վերցրել ռուս հետախույզից (տեսանյութ)Արայիկ Հարությունյանը ՇՄԿ նախարարական խորհրդակցությանը ներկայացրել է ՀՀ գիտատեխնիկական ոլորտը Նիկոլ Փաշինյանը ժամանեց Հռոմ Էմիլի Ռատակովսկին՝ 90-ականների աքսեսուարով (լուսանկար) Սարհատ Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացվել ԱՄՆ-ում 8-ամյա երեխային առևանգել են մոր աչքի առաջ (տեսանյութ)Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչությունը բավարար է գնահատել կառույցի աշխատանքը Ալեն Սիմոնյանը կարծում է՝ Փաշինյանն անկեղծ ու ազնիվ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանին չարիք անվանելովՄեզ հաջողվել է արմատախիլ անել համակարգային կոռուպցիան. Նիկոլ ՓաշինյանՍերժ Սարգսյանն այն մարդը չէ, որ պետք է գնահատականներ տա. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Փաշինյանը կրկնում է ՀՀԿ-ի «մեղքերը» Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունում բացվել է տարածաշրջանում եզակի «Կոկա-Կոլա այցելուների կենտրոնը» Ես ուզում եմ շատ կարևոր հայտարարություն անել. Արթուր Վանեցյան ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը «Լսում եմ իմ երկրի վարչապետին, ով ինձ սուրճ խմող է անվանում. ուր հասանք...». Աշոտ Մելքոնյան Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. հայտարարություն Տղամարդը գնդակահարել է իրենից գումար խնդրող կնոջը (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստըՈւժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (տեսանյութ) Մեղադրանք է առաջադրվել ՃՈ-ի պետի տեղակալին. նա կալանավորվել է Ղարաբաղից վտարվածները պետք է իրավունք ստանան վերադառնալ հայրենի հողեր. ԶախարովաՎալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանը անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների Չեմ պատկերացնում աշխատանքը Խաշմանյանի հետ. Հարոյան ՀՀ-ն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ
Ամենադիտված
Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները«Ժողովուրդ». Մոսկվայում սպանվել է Մասիվցի Անդիկի սպանության կազմակերպիչը«Սաթենիկը չի ստում». ակնաբույժը ապացուցում է՝ Սաթենիկի աչքերից բյուրեղներ են թափվում (տեսանյութ)Կադրեր՝ Երևանում տեղի ունեցած սարսափելի վթարից (տեսանյութ)«Ժողովուրդ». Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել Ո՞վ էր Փաշինյանին հարցեր տվող ադրբեջանցի բլոգերը Միհրան Ծառուկյանը բեմում ամուսնության առաջարկ արեց Արփի Գաբրիելյանին (տեսանյութ) «Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր...». դերասանն ահազանգում է (տեսանյութ) Հայաստանը «երեկվա» պետություն է, հայերը «քոչվորներ» են. ԷրդողանԷմմին առաջին անգամ ամուսնու հետ լուսանկարներ է հրապարակել
«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) «Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղել«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանԱշոտ Բոլյանի սպանության վայրից տեսանյութեր են հրապարակվել Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Թաթուլ Ավոյանի երգը` նվիրված Նորատուսցի Ալիկին (տեսանյութ) Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)