Նոյեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի Նեւսկու շրջանի №18 ծննդատանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս պոկվել է վերելակի ճոպանը, որի հետեւանքով երկու բանվորներ ընկել են հորը:Երկու տուժածները ծագումով Հայաստանից են: Նրանցից մեկը 28 տարեկան է, մյուսը՝ 35:

Տուժածների վիճակը ծանր է, ունեն բազմաթիվ բաց եւ փակ կոտրվածքներ, ներքին օրգանների սալջարդեր։