Սերժ Սարգսյանը շինծու գործով կալանավորել տվեց Ժիրայր Սեֆիլյանին. Վարուժան Ավետիսյան
ՔաղաքականԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը շինծու գործով է կալանավորել տվել Ժիրայր Սեֆիլյանին։
«Ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորված և «նախկին ռեժիմը փորձել է երկարաձգել իր պաշտոնավարումը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը հնարավորություն է ունեցել վերադարձնելու կորցրած տարածքները, սակայն թույլ չեն տվել»,-նշեց Վարուժան Ավետիսյանը։
Ավետիսյանի խոսքով՝ հնարավոր էր երկրորդ՝ ավելի լայնամաստաբ պատերազմ, որը կունենար ավելի ծանր և արյունալի հետևանք, ինչը դարձել է զինված ապստամբության պատճառը։
«Ընտրության ժամանակ և հնարավորություն չկար։ Այդ պատճառով մենք դիմեցինք զինված ապստամբության՝ ազգային աղետը կանխարգելելու պատրակով»,- ասաց Ավետիսյանը։