Յուրի Տեփանոսյանը սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով․ Վարուժան Ավետիսյանը ցուցմունք տվեց
Право«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց խմբի անդամ Վարուժան Ավեստիսյանը։ Նա ներիկայացրեց իր կենսագրությունը և, թե ինչ գործունեություն է ծավալել տարիների ընթացքում։
«Մենք տեսանք, որ նախկին իշխանության ներկայացուցիչները ունակ են նաև պայմանավորված պատերազմի որոշում կայացնել՝ ծրագրելով տարածքներ զիջել: Ամեն կերպ փորձում էին խոչընդոտել իրենց խաղաղ հավաքները։ Եթե չտեսնեինք ապրիլյան պատերազմը և նախկին ռեժիմի օրոք կատարված դավադիր քայլերը, տարածքների հանձնումը, ապա կկարողանայինք շարունակել խաղաղ անհնազանդությունների միջոցով պայքարել նրանց դեմ»,- ասաց Ավետիսյանը:
Ավետիսյանի խոսքով՝ իրենց խմբի անդամ Արմեն Բիլյանը կապ չունի ոստիկանի սպանության հետ, քանի որ նա անգամ զենք չի ունեցել։ Ինչ վերաբերում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությանը՝ Ավետիսյանը նշեց․ «Այդ օրը կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»,- ասաց նա:
Ավետիսյանն այն համոզմանն է, որ այս ամենին պետք է վերջ դրվի, պետությունը պետք է հրաժարվի մնացյալ բոլոր մեղադրանքներից, իսկ մահվան դեպքերի հետ կապված հանգամանքները պետք է լուրջ և լրացուցիչ քննությամբ պարզվեն․ «Եթե մարտի 1-ի գործով կարող էին նույն մարդիկ, նույն ղեկավարների հսկողության ներքո, նրանց հրահանգներով բազմաթիվ այլ ապացույցներ կեղծել, այս գործն էլ նույն ձևով ծայրից ծայր այդ առումով կեղծվել է։ Այս դրվագները պետք է լրջորեն քննության ենթարկվեն և Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք քննության հետ առնչված պաշտոնյաները պետք է ամեն կերպ հեռու պահվեն այս գործի քննությունից»,- նշեց Ավետիսյանը։