Հնարավոր կլինի օնլայն ճշտել վերակենդանացման բաժանմունքի զբաղվածությունը. նախարար
SocietyՎերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկությունը շուտով հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով, որը շտապօգնության անձնակազմին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխել հիվանդին: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` կատարելով գրառում ֆեյսբուքյան իր էջում.
«Հերթական նորարարական և էլեկտրոնային գործիքը առողջապահությունում:
Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը։
Այս էլեկտրոնային գործիքով շուտով հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը, որը ՇՕ-ին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։
Գործիքը նաև հասանելի է բոլորի համար այս հղումով՝ https://armed.am/govlimits/?pg=freebeds
Ինչպես նաև հիշեցնում եմ, որ հասանելի է Հայաստանում պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին գործիքը, ներառյալ գումարների ծախսը այս հղումով՝ https://armed.am/govlimits»,-գրել է նախարարը։