Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին
Спорт«Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» և հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին կարիերայիս ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար: Ձեր աջակցությունը շատ կարևոր է ինձ համար, թե‘ խաղադաշտում, և թե ‘խաղադաշտից դուրս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆուտբոլիստը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկ Վարդանյանը պաշտոնապես «Սոչի»-ի ֆուտբոլիստ է: Վարդանյանի և «Սոչի»-ի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարից: