Երևանի Աճառյան փողոցում բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
ВидеоՆոյեմբերի 6-ին՝ ժամը 16:36-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի 4/13 հասցեի մոտակայքում այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 17:05-ին:
Ամբողջությամբ այրվել են «Սալմակ» ՍՊԸ-ին պատկանող «Fiat Iveco» մակնիշի բետոնախառնիչ ավտոմեքենայի (վարորդ՝ Վաղինակ Ղ.) շարժիչի հատվածը և սրահը: