Շոտլանդացին այրվածքներ է ստացել հետույքին ամրացված հրվառության հրթիռի հետևանքով (տեսանյութ)
ДругоеՇոտլանդացի տղամարդը քննադատվել է համացանցի օգտատերերի կողմից այն բանից հետո, երբ Թվիթերում հայտնվել է նրա մասնակցությամբ մի տեսանյութ:
Կադրերում երևում է, թե ինչպես է ինչ-որ մեկը հրավառության հրթիռ տեղադրում տղամարդու հետույքին և նրա ընկերը, ով կրում է սև վերարկու, վառում է այն, ու բոլորը սկսում են ծիծաղել:
Հրթիռը հանկարծ տեղից ընկնում է և սկսում է այրել տղամարդու մեջքը: Վերջինս գոռում է ցավից ու փորձում է հեռացնել այն իր հետույքից:
DailyMail-ը նշում է, որ տեսանյութի հերոսի ինքնությունը դեռևս հայտնի չէ, բայց ենթադրաբար նա շոտլանդացի է: