«Ռեալ»-ը հաղթեց 6:0 հաշվով (տեսանյութ)
VideoՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալեց «Գալաթասարայ»-ին ու 6 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Մադրիդյան թիմի կազմում առաջին երկու գոլերը հեղինակեց Ռոդրիգոն (4', 7'), այնուհետև նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը (14'):
Հանդիպման դուբլի հեղինակ դարձավ նաև Քարիմ Բենզեման. ֆուտբոլիստը աչքի ընկավ նախ 45-րդ րոպեին, ապա նաև 81-րդ րոպեին:
Խաղավարտին Ռոդրիգոն խփեց նաև իր երրորդ գոլը (90+3'):