Բերման է ենթարկվել ԻՊ սպանված առաջնորդի երեխան
WorldԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բերման են ենթարկել ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի երեխային։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«ԴՆԹ թեստը հաստատել է դա»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ալ-Բաղդադիի բոլոր ձերբակալված հարազատների վերաբերյալ որոշումը կկայացնի Թուրքիայի արդարադատության նախարարությունը։