Փաշինյանն անձամբ ծանոթ է որդուս գործին, սակայն ոչինչ չի ձեռնարկել, որ կեղծիքը բացահայտվի. զոհված զինծառայողի հայր (տեսանյութ)
ՏեսանյութերԲանակում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանն, այսօր կառավարության շենքի առաջ էր՝ մի մեծ կապոց թղթեր ձեռքին: Նա պնդում էր, որ որդու մահը ոչ թե ինքնասպանություն է եղել, ինչպես ասվում է պաշտոնական վարկածում, այլ՝ սպանություն, որի հանգամանքները թաքցվում են 2013 թ-ից:
«Ինքնասպանություն որակեցին, գործը կոծկեցին: Ոչ մի ցուցմունք, ոչ մի ապացույց չկա, որ ինքնասպանություն է եղել, չեն ապացուցել ոչ մի բան: Հագուստը որդունս չի եղել, փոխել են, զենքը գրանցված չի եղել, նրան չի պատկանում, տղայիս ստորագրությունները կեղծված են, նույնը չէ, ինքներդ համեմատեք, մատնահետքեր չկան նույնիսկ զենքի վրա, ցուցմունք տվածները բոլորը հակասում են իրար»,- նշեց որդեկորույս հայրը:
Մուրադյանի պնդմամբ՝ Փաշինյանն անձամբ ծանոթ է իր որդու գործին, սակայն ոչինչ չի ձեռնարկել, որ կեղծիքը բացահայտվի. «Մենք անցած տարի դիմել ենք Նիկոլ Փաշինյանին, զինվորական դատախազությունը քննիչների գործողություններում հանցակազմ է գտել, բայց ոչ մի նոր բացահայտում, ոչ մի նոր գործընթաց: Փաշինյանը լավ գիտի, որ որդուս գործը վերից վար կեղծիք է, ինքն է ասել ինձ այդ մասին, և էդքանից հետո հանցակազմ չեն գտնում ու ամեն տարի Հատուկ քննչականը կարճում է գործը: Պարոն Փաշինյան, ազատվեք Սաշիկ Ավետիսյանի նման հանցագործներից, դրանք արդարություն երբեք չեն բացահայտի»:
Մանրամասները՝ տեսանյութում