Անպարկեշտ վարքագծի համար ավստրալուհուն խնդրել են լքել օդանավակայանը (լուսանկար)
Այլ33-ամյա ավստրալուհի Սառա Նատան Twitter-ում բողոքել է, որ Սիդնեյի օդանավակայանում վայրէջքի սպասելիս ամոթանք է ստացել Jetstar-ի աշխատակիցների կողմից:
Օդնավակայանում կարճ շապիկով և սպորտային տաբատով Սառան նստել է իր սիրելիի գիրկը: Զույգը պետք է բաժանվեր մինչև Ծննդյան տոներ: Ոմանց համար այդ հրաժեշտը թվացել է անպարկեշտություն:
Ավիաընկերության աշխատակցուհին մոտեցել է Սառային և խնդրել, որ իջնի ընկերոջ գրկից, քանի որ դա անպարկեշտ է, հատկապես որ շուրջը շատ երեխաներ կան և կարող են այդ ամենը տեսնել: Ինչպես նաև ավելացրել է, որ աղջիկը հնարավոր է հեռացվի թռիչքից, քանի որ շատ բաց հագուստ է կրում, գրում է News.com-ը:
Երբ Սառան վերադառնում է տուն, առանց հագուստը փոխելու լուսանկարվում ու սելֆին ուղարկում է ուղևորների աջակցության ծառայություն: Նա ստանում է շատ տարօրինակ պատասխան. «Մենք ստուգեցինք ձեր լուսանկարը: Դուք շատ գեղեցիկ աղջիկ եք, ձեր ընկերոջ բախտը բերել է»:
Այնուամենայնիվ, ծառայության աշխատակիցները նշել են, որ իրենք ևս անընդունելի են համարում ուղևորուհու պահվածքը: