Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 

«Ժողովուրդ». Քաղաքական գրոհ

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ գրեթե ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ։ Պատճառը վերջինիս կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելն էր։

Դրանից հետո իշխանական տարբեր գործիչներ, որոնք ընդամենը ամիսներ առաջ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին Վանեցյանի հետ, գովաբանում էին նրա աշխատանքը, անգամ աստվածացնում նրան, երեկ կարծես մի հրահանգով հարձակվել էին նրա վրա ՝ փորձելով նրան սխալ հանել։ 

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը երեկ գիշեր մի երկար տեքստով բացահայտել էր, թե ինչ խախտումներ է թույլ տվել Վանեցյանը՝ գլխավոր մարզիչ նշանակելով: Նրա գրությունը սկսեցին տարածել ՀՖՖ գործկոմի անդամներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Հակոբ Սիմիդյանը… Բայց կարճ ժամանակ անց պարզվեց, որ ընդամենը փոթորիկ էր մի բաժակ ջրում:

Բանն այն է, որ, ըստ այժմ գործող ՀՖՖ կանոնակարգի, հավաքականի գլխավոր մարզչին նշանակում է ՀՖՖ գործկոմը, իսկ, ահա, հունիսին ընդունված կանոնադրության համաձայն` մարզիչներին նշանակում է ՀՖՖ նախագահը։ Սակայն զուտ տեխնիկական խնդիրների պատճառով կանոնադրությունը դեռ իրավական ուժ չէր ստացել։

Այսինքն, աղմուկ էր ոչնչից, միայն տեխնիկական սխալի պատճառով քաղաքական գրոհ իրականացվեց Արթուր Վանեցյանի վրա։ Եվ հետաքրքիրն այն է, որ այդ աղմուկից ժամեր անց ՀՖՖ գործկոմը նիստ է արել ու արդեն միաձայն քվեարկությամբ Խաշմանյանին նշանակել գլխավոր մարզիչ։ Նոր կանոնադրության ընդունումից հետո այն պետք է մուտքագրվեր ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում։ Այն մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին, եւ 10 աշխատանքային օր է պահանջվում, որպեսզի գրանցվի։

Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց երբ ինձ բերել եւ ներկայացրել են Խաշմանյանի նշանակման հարցը, իմ աշխատակազմը ինձ չի ներկայացրել, որ գրանցումը դեռեւս չի եղել», – նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Վանեցյանը։ Եվ այս պարզաբանումից եւս պարզ է դառնում, որ խնդիրը զուտ տեխնիկական է, եւ գրոհն անիմաստ էր։

Իսկ, ահա, ՀՖՖ գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը նիստից հետո ասել է, որ իրենք բոլորը նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեն Արթուր Վանեցյանի հետ, իսկ վերջինիս հրաժարականի հետ կապված գործկողմը որեւէ լիազորություն չունի, եւ ընդհանուր ժողովը պետք է նման որոշում կայացնի։ «Աշխատանքային հարաբերություններ են բացառապես: Մենք պարզապես անակնկալի ենք եկել ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից», – նշել էր Մկրտչյանը։

Իհարկե, թեեւ վերջինս նշում է, թե նման արձագանքի պատճառն անակնկալի գալն է եղել, այնուամեայնիվ, լինելով նաեւ աշխատանքային հարաբերությունների մեջ Վանեցյանի հետ` կարող էին անձամբ նրա հետ զրուցել, կարգավորել հարցը եւ ոչ թե այսպես աղմուկ բարձրացնել եւ բացահայտ ցույց տալ, որ քաղաքական հրահանգ է իջեցվել, առավել եւս որ երեկ հենց Վանեցյանի նշանակած կադրը միաձայն ընդունվեց հենց աղմկարարների կողմից:

Հավելենք, որ ՀՖՖ գործկոմի ոչ բոլոր անդամներն են մասնակցել նիստին. բացակայել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը Վանեցյանին քննադատող առաջամարտիկներից էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով է հրավիրվելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
Ամենադիտված