00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀԴՄ սարքերի ներմուծման ու վաճառքի ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում․ Փաշինյան (տեսանյութ)Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում էԷս ինչի՞ վերնագիր չունի էս հարցը․ Փաշինյան (տեսանյութ)Արժեթղթերի շուկայում «կրիայի քայլեր»-ով ենք առաջ գնում․ Բագրատյանը՝ Խաչատրյանին (տեսանյութ)Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է Բիոզուգարանների վրա ծախսված գումարների էֆեկտը էդպես էլ չհասկացանք․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)Ի՞նչ աղբյուրներից է կատարվելու Ոստիկանությունում կառուցվածքային բարեփոխումների ֆինանսավորումը․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը Դա դեմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասինՄեկնարկել է կառավարությասն նիստը․ ՈՒՂԻՂ

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Sputnik Արմենիա-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը ՀՀ երկրորդ նախագահը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից եւ մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաեւ՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարեւելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբեւեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում եւ հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին եւ Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները եւ միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի եւ Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաեւ, որ վերջին տարիներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին եւ Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիեւի հայտարարությունը ամենեւին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետեւանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը եւ դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, եւ դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաեւ երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արեւմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները եւ ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում եւ որպես կանոն «նստած» են արեւմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաեւ ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արեւմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության եւ Ռուսաստանի հանդեպ պարբերական ռեւերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները եւ գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը եւ բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արեւմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից եւ շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների եւ պրակտիկ գործողությունների միջեւ գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների եւ արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է. եւ վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի եւ Ալիեւի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված եւ մեզ համար շատ կարեւոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձեւակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության եւ իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաեւ այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաեւ հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները եւ կործանարար հետեւանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի եւ զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի եւ պատասխանատվություն կավելացնի իշխանության եւ նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սեւերի եւ սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից եւ զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները եւ ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարեւոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի եւ Արցախի կառավարող էլիտաների միջեւ, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս եւ նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները եւ վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որեւէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության եւ անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր եւ դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ»:

Լրահոս
14 Նոյ
Սպիտակ տան մոտ բողոքի ցույց է անցկացվել ընդդեմ Էրդողանի այցի Համագյուղացի խոպանչիների փողերով նոր ջրագի՞ծԳործարարների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները Բամբակի առաջին բերքն առաջին կարգի է ստացվել. Գագիկ Ծառուկյանի խոշոր նախաձեռնության արդյունքները (տեսանյութ) ՀԴՄ սարքերի ներմուծման ու վաճառքի ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում․ Փաշինյան (տեսանյութ)Կրակոցներ Էջմիածնում. վիրավորում ստացած 27-ամյա երիտասարդը վիրահատվում էԱռաջին ընթերցմամբ ընդունվեց սնանկության վարույթում առկա անհստակությունները վերացնող օրինագիծը Էս ինչի՞ վերնագիր չունի էս հարցը․ Փաշինյան (տեսանյութ)ԱԺ-ն ընդունեց «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը Արժեթղթերի շուկայում «կրիայի քայլեր»-ով ենք առաջ գնում․ Բագրատյանը՝ Խաչատրյանին (տեսանյութ)Արա Բաբլոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը մերժվել է Մարզպետների լիազորությունները հստակեցնող օրենքի նախագիծն ընդունվեց ամբողջությամբ Բիոզուգարանների վրա ծախսված գումարների էֆեկտը էդպես էլ չհասկացանք․ Հովհաննես Հովհաննիսյան (տեսանյութ)32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա հարձակում կատարելու համար Մեծ առևտուրը շարունակվում է մեր ազգային շահերի հաշվին. Շարմազանով Առաջին ընթերցմամբ ընդունվեց ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը Ի՞նչ աղբյուրներից է կատարվելու Ոստիկանությունում կառուցվածքային բարեփոխումների ֆինանսավորումը․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)Ընդունվեց համայնքի՝ ինքնակամ շինությունները գրանցելու վճարումները տարաժամկետելու նախագիծը ԱԺ-ն ընդունեց վարույթ իրականացնող մարմինների լիազորությունը հստակեցնող օրինագիծը Դա դեմ է մեր ազգի բարոյական արժեհամակարգին. աշխարհի չեմպիոնը՝ վարչապետի կողմից տրանսգենդերին աջակցելու մասինԱԺ-ն ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը Մեկնարկել է կառավարությասն նիստը․ ՈՒՂԻՂԴարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Առաջին ընթերցմամբ ընդունվեց ՋՕԸ-ների գործադիր տնօրենների կրթությանն առնչվող օրենքի նախագիծը 2020-ի բյուջեով նախատեսված եկամուտների աճը որքանով է պայմանավորված լինելու ստվերի կրճատման հետ․ Համազասպ Դանիելյան (տեսանյութ)Դիաբետը դատավճիռ չէ. այն կանխարգելվող և բուժվող հիվանդություն է Դատարանը մերժել է իր հարկային հայտարարագրերը հայտնելու վճռի՝ Թրամփի գանգատարկումը Աստղագուշակ՝ նոյեմբերի 14-ի համարՕրվա խորհուրդը Կեցցե′ մեր վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Մելի մասին Փաշինյանի ելույթի վերաբերյալԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները․ ՈՒՂԻՂՄել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է. մարդ եղեք, մարդիկ. Արմեն Դարբինյան Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ (տեսանյութ) «168 ժամ». Թվեր, որ իշխանությունները չեն տարածի«Փաստ». Թիրախավորել է Արթուր Վանեցյանին«Ժողովուրդ». Ինչու հրաժարական տվեց «Փաստ». Աշոտ Ղուլյանի համար ոչ վատ շանս է բացվում «Ժողովուրդ». Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունը «զադնի» կդնի՞ «Ժամանակ». ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին «Ժամանակ». Փաշինյանի անուղղակի աջակցությունը«Հրապարակ». «Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները«Ժողովուրդ». Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին«Ժամանակ». Հայր ու որդի իրենցով են արել Գեղարքունիքի հարկայինը Ծեծկռտուքի մասնակիցները Կոտայքի մարզպետի ազգականներն են եղել. Hraparak.amԻնչպես է Արմեն Գրիգորյանն անցկացրել մեղրամիսը (լուսանկարներ)Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն նորից կսկսի թռչել. Ֆոնսեկա Էրդողանն ու Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը 4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել
Ամենադիտված
Սամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերը«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՍա թող լինի նվեր Ադրբեջանի կողմից․ ադրբեջանցի լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Չերեզ Աշտարակ Մոսկվա է գնացել». ո՞ւր է եղել վարչապետը (լուսանկարներ)Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի. Նիկոլ Փաշինյան«Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը». Ադրբեջանի զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կանՄեդվեդեւի որդին հանդիպում է հայուհու հետ Նատաշա Կորոլյովան կորցրել է երեխային համացանցում հայտնված իր ինտիմ լուսանկարների պատճառով (տեսանյութ)13-ամյա երեխան կախվել է գառ մաշկելու համար նախատեսված հակի թելից. առեղծածային դեպք Գեղարքունիքի մարզում Թագուհի Ղազարյանն Արմեն Գրիգորյանի հարսանիքից լուսանկարներ է հրապարակել
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)«Այսքան տարի գաղտնի սիրում էի քեզ, որի համար զղջացել եմ»«Մեռնել գուզեմ, մա՛մ, ընձի ներեք». Գյումրիում երիտասարդը ինքնասպան է եղելՊահանջում եմ 300000 դրամ աշխատավարձ, եթե ոչ, ես շպրտում եմ իմ դերերը ու հեռանում ձեզանից. Վիգեն Թադևոսյան
Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանթը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան«Վերքը չի անցնում». Լիլիթ ՄուրադյանՍամվել Ալեքսանյանի որդին համակրում է վարչապետի դստերըՍարսափելի կադրեր՝ Սանկտ Պետերբուրգի Լերմոնտովյան պողոտայում տեղի ունեցած վթարից (տեսանյութ)Ինչպես Անահիտ Բախշյանն անհարմար դրության մեջ գցեց Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Սպիտակցի Հայկոն` «օդերով». կադրերը հայտնվել են համացանցում (տեսանյութ)Հերթական հերոսությունը Երևանի ճանապարհներին՝ NIVA-ի վարորդից (տեսանյութ)Ով է սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանը (լուսանկարներ)Արթուր Վանեցյանը արդեն նոր աշխատանք է գտել. Irakanum.am Ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը ուղևորվում Բաղրամյան 26 (տեսանյութ)