Եվրոպայի լիգա. շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները
SportՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Լավագույնի կոչմանը հավակնում են «Սևիլիա»-ի ֆուտբոլիստ Մունի Էլ Հադադին, ով հեթ-տրիկ է հեղինակել «Դյուդելանժ»-ի դեմ խաղում (5:2), «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով գոլ է խփել «Պարտիզան»-ի դեմ խաղում (3:0), «Էսպանյոլ»-ի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն, ով երկու արդյունավետ փոխանցում է կատարել «Լուդոգորեց»-ի դեմ խաղում (6:0), «Իստանբուլ Բաշակշեհիր»-ի խաղացող Էնցո Կրիվելին, ով դուբլ է ձևակերպել «Վոլֆսբերգ»-ի դեմ խաղում (3:0):