Ռոդրիգոն` Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի է ճանաչվել «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Ռոդրիգոն:
18-ամյա ֆուտբոլիստը «Գալաթասարայ»-ի դեմ խաղում դարձել է երեք գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ այդ խաղում մադրիդյան թիմը հաղթել է 6:0 հաշվով:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Տոտենհեմ» հարձակվող Սոն Հեն Մինը, ով «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղում դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ (4:0), Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով դուբլ է ձևակերպել «Ինտեր»-ի հետ խաղում (3:2), ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը, ով «Բրյուգե»-ի դեմ խաղում 4 սեյվ է կատարել (1:0):
