25 տարեկանում, 3 տարվա ստաժով կարելի կլինի դառնալ պետական պաշտոնյայի խորհրդական

Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Փոփոխությունը կապված է օրենքի այն դրույթի հետ, որ, եթե գործող օրենսդրությամբ պետական պաշտոնյայի խորհրդական նշանակվում է 30 տարին լրացած քաղաքացին, ապա փոփոխություններով այդ պաշտոնին կարող են հավակնել 25 տարեկանից սկսած:
Օրենքի փոփոխության նախաձեռնողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է: Նրան հանձնաժողովականների կողմից առաջարկվեց հինգ տարվա պաշտոնեանձնագրով ստաժի շեմն իջեցնել և դարձնել երեք տարի: Այս առաջարկի հետ պատգամավորը համաձայնեց: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությանը Պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Վաղարշակ Հակոբյանը օրենքի խախտմամբ նշանակվել էր Սփյուռքի նախարարի խորհրդական: Այդ մասին մամուլի հրապարակումներից հետո, սակայն, 27-ամյա Հակոբյանին ազատեցին այդ պաշտոնից: