ՀՔԾ-ն ստացել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հաղորդումը. Փաստինֆո
ПравоՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դիմումը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել է, որ Դատախազությունը ևս ստացել է վերոնշյալ դիմումը և այն այժմ քննարկման փուլում է։
Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդագրությամբ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու օրինական պահանջով։