ԶԼՄ-ները Բրիթնի Սփիրսի մորը մեղադրում են 12-ամյա տղայի մահվան մեջ
ԱյլԶԼՄ-ների տեղեկություններով՝ 1975 թվականին երգչուհի Բրիթնի Սփիրսի մայրը մահվան ելքով վրաերթի է ենթարկել 12-ամյա երեխայի և նույնիսկ չի փորձել կապ հաստատել նրա ծնողների հետ:
ԱՄՆ Լուիզիանա նահանգի Քենդվուդ քաղաքում 20-ամյա Լին Սփիրսն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երեխային, ով հեծանիվ վարելիս է եղել ճանապարհին: Կնոջը մեղադրանք չէր առաջադրվել, բայց ԶԼՄ-ները կրկին ջրի երես են հանել այդ պատմությունը: Սակայն Լինը խուսափում է խոսել թեմայի մասին և հաճախ կտրուկ է արձագանքում դրա վերաբերյալ հարցերին:
Մահացած երեխայի մայրը՝ 78-ամյա Իվոն Ուինթերսը, կարծում է, որ դա իսկապես դժբախտ պատահար է եղել և նման իրավիճակում յուրաքանչյուրը կարող է հայտնվել: Նա նաև նշել է, որ 40 տարվա ընթացքում Լինը երբեք չի խոսել իր հետ և նույնիսկ ներողություն չի խնդրել, գրում է Radaronline-ը:
Ինչպես հաղորդում է պարբերականը, Լին Սփիրսը խուսափել է քրեական պատասխանատվությունից, քանի որ դատարանը վրաերթը «դժբախտ պատահար» է որակել։