«Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արցախի հարցով ինչեր պարտադրել ՀՀ ղեկավարին»
ԲլոգոսֆերաՌոբերտ Մակարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը չեմպիոնի մասին է։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հակազդելով «Մել» վավերագրական ֆիլմի պետական ֆինանսավորման դեմ հնչեցված բողոքներին:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հնչեցվող նման տրամաբանությունը նույնքան ծիծաղելի ու մանկական է որքան եթե ԱՄՆ ժամանակի կառավարությունը հայտարարեր, որ Հիրոսիմայում նետված ատոմային ռումբի միայն միջուկային ռեակցիայի բաժինն է ֆինանսավորել:
Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունից կարելի է երկու եզրակացություն անել: Կամ ՀՀ վարչապետը գիտակցում է, թե որքան թույլ են իր տրամաբանության հիմքերն ու նայելով իրեն քվեարկած քաղաքացիների աչքերին հերթական անգամ չգիտես ինչի տեղ է դնում նրանց: Կամ էլ իրապես անկեղծորեն է նման հայտարարություն կատարել: Այդ դեպքում լուրջ կասկածի տակ պիտի առնել ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նման թույլ տրամաբանության դիմաց հանձնվող վարչապետի միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացնելու և մասնավորապես Արցախի հարցով բանակցելու լիազորությունն ու արժանավորությունը:
Եթե ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հաջողվել է նման թույլ տրամաբանությամբ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու հարցում համոզել Նիկոլ Փաշինյանին պարզ չէ, թե նրանից ավելի հզորներին, այդ թվում Իլհամ Ալիևի պես «կիրթ» նախագահին հաջողվելու է Արցախի հարցով ինչեր պարտադրել ՀՀ ղեկավարին»,- գրել է նա: