«Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը». Ադրբեջանի զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան
ԲլոգոսֆերաՖեյսբուքյան օգտատեր Կարեն Հովհաննիսյանն իր էջում գրել է.
«Ադրբեջանի գրեթե բոլոր սահմանային զորամասերում մեզ ուղղված ուղերձներ կան, որոնք կարելի է ընթերցել միայն վերևից դիտարկում կատարելիս...
« Նահատակներն անմահ են» , «Ադրբեջանի բանակ» , «Անբաժան հայրենիք» , «Առաջ հայրենիք» (Ադրբեջանի քարտեզով), « Եթե ունեմ բանակ, ունեմ տուն» ... Այս վերջին՝ եթե ունեմ բանակ, ունեմ տուն, գրառումը բավականին ուշագրավ է: Այն մի բանաստեղծության վերնագիր է, որտեղ ասվում է, որ « ...Ես իմ ձեռքով եմ քանդելու թշնամու բույնը... Ես պետք է իմ պատմությունը գրեմ է արյամբ, ոչ թե գրչով...» և նմանատիպ այլ արյունաբու տենչանքով խոսքեր... Հատկապես նմանատիպ գրություններ հայտնվել են 2019թ.-ի գարնանից սկսած: Ադրբեջան անունով պետությունը հիմա ձգտում է , ոչ թե խաղաղության , այլ բացառապես պատերազմի և նախապատրաստում է իր հասարակությանը հենց պատերազմի...»: