Քանյե Ուեսթը որոշել է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին
ԱյլՀայտնի ռեփեր Քանյե Ուեսթը որոշել է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտնում է NME-ն: Այս մասին ռեփերը հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
«Ես կմասնակցեմ 2024 թվականի նախագահական ընտրություններին, մենք կարող էինք այնքան շատ աշխատատեղեր ստեղծել»,- ասել է Ուսեթը:
Ռեփերի հայտարարությունը ծիծաղեցրել է հավաքվածներին:
Նա նաև հայտնել է, որ ցանկանում է փոխել իր անունը՝ «Քրիստոնյա հանճարեղ միլիարդատեր Քանյե Ուեսթի»։