Զելենսկու կուսակցությունը նոր առաջնորդ է ընտրել
World«Ժողովրդի ծառա» կուսակցության նոր նախագահ է դարձել Ալեքսանդր Կոռնիենկոն։ Այս մասին հայտնի է դարձել կուսակցության համագումարի ժամանակ, տեղեկացնում է 112.ua-ն։
Կոռնիենկոյի թեկնածության համար քվեարկել են համագումարի բոլոր մասնակիցները։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովը վայր է դրել «Ժողովրդի ծառա» քաղաքական ուժի առաջնորդի լիազորությունները։