Նեյմարը աջակցությունն է հայտնել «Շախտյոր»-ի խաղացողներին (լուսանկար)
ՍպորտՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը իր աջակցությունն է հայտնել Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացողներ Թայսոնին ու Դենտինյոյին:
Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում «Շախտյոր»-ը ուժերը չափել է «Դինամո»-ի հետ:
Հանդիպմանը «Դինամո»-ի երկրպագուները ռասիստական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել ֆուտբոլիստների հասցեին: Ինչին ի պատասխան՝ Թայսոնը միջնամատ է ցույց տվել, գնդակը նետել է երկրպագուների կողմը: Մրցավարը թիմերին խաղադաշտից դուրս բերելու որոշում է կայացրել: Թայսոնը հեռացել է արտասվելով:
Հանդիպման վերսկսումից հետո մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել Թայսոնին` անվայել ժեստի համար: