Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Սերգեյ Լավրով
PoliticalՌուսաստանի Դաշնության արտաքինգործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների հետ:
Այս մասին Լավրովը հայտարարեց Երևանում նոյեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով բանակցային գործընթացում Արցախի ներկայացված չլինելու մասին հարցին:
«Ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը: Ցանկացած դեպքում մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»,- ասաց Լավրովը:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցովՀայաստանում է գտնվում նոյեմբերի 10-11-ը:
Լավրովը հանդիպում է ունեցել ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշահամալիրի անմար կրակի մոտ: