Հայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները. վստահեցում
ՀասարակությունՀայաստանում խստացվում են զորակոչիկների հավաքագրման պահանջները: Այս մասին նոյեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում պահանջները մեծացել են, հատկապես զորակոչիկների առողջության եւ ինքնազգացողության մասով: «Այժմ մենք այդ հարցերին ավելի խիստ ենք մոտենում»,- նշեց Բալայանը։
Փոխնախարարը հավելեց, որ վերջին շրջանում զորակոչիկների թվի աճ է նկատվում:
Հարցին, թե նրանց շրջանում կան արդյոք հոգեբանական խնդիրներ, փոխնախարարը բացասական պատասխանեց: