Արտակարգ դեպք Երևանում. մի քանի ավտոտնակներում հրդեհ է բռնկվել. վնասվել են ավտոմեքենաներ
ՀասարակությունԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, որոնք կրակի հետևանքով լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։