Հնդկաստանում տղամարդը բանտ է նստել, որպեսզի սովից չմահանա
ԱյլՀնդկաստանի Թամիլնադ նահանգի Չեննայ քաղաքի բնակիչը բերման է ենթարկվել ականապատման մասին երկու կեղծ ահազանգերից հետո, հայտնում է Indiaglitz-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու արարքի պատճառը եղել է աղքատությունն ու սովը:
Նշվում է, որ «հեռախոսային ահաբեկիչը» նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել, սակայն երկու կինն էլ լքել են նրան: Դրանից հետո նա սթրեսի պատճառով ազատվել է աշխատանքից: Դառնալով գործազուրկ և անօթևան՝ տղամարդը որոշել է բանտ նստել, որպեսզի քաղցած չմնա:
Տղամարդը երկու անգամ զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ականապատել է տարբեր շենքեր: Ոստիկանությանը հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը և ձերբակալել:
Հայտնի չէ, թե որքան ժամանակ նա կանցկացնի բանտում։