Լուկաշենկոն Ալլա Պուգաչովային երեք պարկ կարտոֆիլ է նվիրել
ԱյլԵրգչուհի Ալլա Պուգաչովան Մինսկում կայացած համերգներից նվերներ է իր հետ բերել՝ քաղցրավենիք, խոզի ճարպ, շքանշան և երեք պարկ կարտոֆիլ: Վերջին նվերը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից է:
«Ты не поверишь!» հաղորդման լրագրողները նշում են, որ Լուկաշենկոն նման նվեր տալիս է միայն ընտրյալներին: Նախագահը Պուգաչովայի հավատարիմ երկրպագուն է, սակայն, զարմանալիորեն, նա ոչինչ չի նվիրել երգչուհու երեխաներին և ամուսնուն:
Պուգաչովան հայտնել է, որ մտադիր է համերգային ծրագրով ամռանը կրկին այցելել Բելառուս: