Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասին Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված Հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով Ամուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելու Ջրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» «Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում է Վարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց․ ՊՆ Բարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը մեկնարկեց վերաբրենդավորման գործընթացը Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի երեք օպերլիազորներ 

«168 ժամ». ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ Կառավարությունում  ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած  TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու  համար և թույլ չեն տվել, որպեսզի  դրանք ծառայեն իրենց նպատակին։

Ավելին, 168․am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝  այս ամբողջ մախինացիան արվել է  հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018թ. դեկտեմբերին Երևան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից  մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին։ 

Ավելին, մեր հրապարակումից առաջ տեղեկացանք նաև, որ Ռուսաստանից բերված թանկարժեք մեքենաներն արդեն իսկ անթույլատրելիորեն շահագործվում են  նոր «տերերի» կողմից՝  չլինելով փոխվարչապետի գրասենյակի  և ՏՄՊՊՀ-ի հաշվեկռին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն խախտվել է սեփականության իրավունքի նորմը, և ամենակարևորը՝ ՀՀ-ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, և միայն մի բանի համար, որպեսզի նորօրյա պաշտոնյաներն իրենց «կոմֆորտնի զգան»։

168․am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվել մեքենաների կամայական բաշխումը Կառավարությունում, և ի՞նչ իրավունքով է պետական  X կառույցի հաշվեկշռին գրանցված ծառայողական մեքենան շահագործվում մեկ այլ կառույցի ղեկավարի կամ  փոխվարչապետի կողմից, կամ առհասարակ ինչպե՞ս է փոխվարչապետ Ավինյանին հաջողվել սեփական քմահաճույքի համար շրջանցել  ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրով գույքի ձեռքբերման  փաստաթղթավորված նախապայմանը և դրա շահագործման նպատակային նշանակությունը։

Իսկ նպատակը, ընդգծենք,  եղել է Սննդի անվտանգության ոլորտի հզորացումը, մասնավորապես, խնդիր էր դրված աջակցել կառավարությանը ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի  նոր ու հարմարավետ մեքենաներով ապահովվի Այրում-Ջիլիզա սահմանային անցակետի նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքների արագ կազմակերպումը։

Ընդ որում, չմոռանանք,  Այրումի երկաթուղային կայարանին կից նորաբաց ֆիտոսանիտարական լաբորատորիան ևս ստեղծվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության  կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության համաձայնագրի շրջանակներում։

Հարցադրումների համար Կառավարություն ուղղված զանգերը, սովորականի պես, անպատասխան մնացին, իսկ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հաստատեց մեր տեղեկությունն այնքանով, որքանով իրեն պաշտպանված կդարձներ՝ հետագա հնարավոր զարգացումներից ու պատասխանատվությունից խուսափելու համար։

«ԵԱՏՄ շրջանակներում  Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման ծրագրով ՍԱՏՄ-ին հատկացված 4 ամենագնացներից մեկն է մնացել մեզ մոտ։ Ջիփերից երկուսը մոտ մեկ ամիս առաջ տվեցի կառավարությանը, որովհետև ինձ պետք չէր սենց ճոխություն, երկուսն էլ պահել ենք, որովհետև ծրագրի շրջանակներում չէինք կարող աշխատել առանց ամենագնացների։ Մյուս ամենագնացը ԵԱՏՄ-ից ստացած անալիտիկ սարքավորումների և ևս 3 բեռնատար գազելի հետ միասին՝  ամենայն հավանականությամբ, կգրանցվի մեր անասնաբուժական գծով ՊՈԱԿ-ի հաշվեկշռին (ՀԱԲԼԾԿ), սպասում ենք՝ կառավարությունը հաստատի։ Այս ամբողջը մեզ հատկացվել է նույն ծրագրի շրջանակներում և դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ»,- պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ ինքը մեքենաները հանձնել է Պետական գույքի կառավարման կոմիտե և տեղյակ չէ դրանց հետագա ճակատագրի մասին։

Ինչ խոսք, այս գործարքը չէր կարող ՍԱՏՄ-Պետգույքի կառավարման կոմիտեի մակարդակում որոշվել,  առավել ևս, որ դրանք իսկապես անհրաժեշտ են ՍԱՏՄ-ի տեսուչներին՝  մարզային գիշերուզոր աշխատանք-վազքի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ ՍԱՏՄ և ՏՄՊՊՀ ոլորտները համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրահանգված կամ կամային որոշումներ է կայացրել՝ ըստ այդմ հետ պահանջելով ՌԴ-ից նվեր ստացած մեքենաները, և բաշխել այնպես, ինչպես սիրտն է ցանկացել։

Ի դեպ, դեռևս 2019թ. հունվարին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքում գրել էր.  «Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»: Մինչ այդ էլ՝ մայիսին, հայտարարել էին, թե Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված 4 ծառայողական ավտոմեքենաներից երկուսից:

Օրվա վերջում մենք ստացանք նաև ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանի պատասխանը մեր հարցին. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի հաշվեկշռում առկա է թվով 2 ծառայողական ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի, ՀՀ կառավարության 2019թ. սեպտեմբերի 26-ի N 1308-Ա որոշմամբ ամրացվել է հանձնաժողովին, սակայն փաստաթղթային ձևակերպման գործընթացը դեռևս չի ավարտվել: Տեղեկացնում ենք նաև, որ ՏՄՊՊՀ հաստիքացուցակում առկա է վարորդի մեկ հաստիք, որը նախատեսված է ՏՄՊՊՀ նախագահին, 6 անդամներին և հանձնաժողովի աշխատակազմին սպասարկելու համար: Նշենք նաև, որ 2019թ. մայիսի դրությամբ ՏՄՊՊՀ-ն ունեցել է 5 ծառայողական ավտոմեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուղիղ. «Շիրակ» - «Արարատ». հետաձգված հանդիպում (տեսանյութ) «Եվրամիությունը ձեզ համար բանկոմատ չէ»․ Բորելը՝ Ուկրաինայի ղեկավարությանը Ծառուկյանի պաշտպանը` օրվա քաղաքական իշխանությունից բացարձակապես «անկախ» դատախազության «իրավական» հայտարարության մասինԹուրքիայում ձերբակալվել է Կարսի քաղաքապետը՝ Կարո Փայլանի համակուսակցականըԾովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալվածՇքեղ մայրամուտը Մոկ լճի վրա (լուսանկարներ)Ինչ է սեռական կյանքը տղամարդկանց և կանանց համար. ներդաշնակության 7 կանոնԿլոպը, Նագելսմանն ու Ֆլիքը հավակնում են ՈՒԵՖԱ-ի լավագույն մարզչի մրցանակինՀայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառովAl Jazeera-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը«Աշխարհ կանգնի, իջնող կա». Էդուարդ ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցությունԱմուլսարի հարցը լուծվել է ու այդ հարցում կոմպրոմիսներ չեն լինելուՋրամատակարարման գրաֆիկը մնալու է նույնը, պարզաբանում է «Վեոլիա Ջուրը» ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկաԵղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Ստեփանակերտի օրն է«Գնում ենք մեր տների մոտ, մի անկյունում կուչ գալիս ու մղկտում». այրված տների բնակիչներին մարզպետարանն անտեսում էՎարչապետը պետք է և պարտավոր է արժանապատիվ պատասխան տա թշնամի երկրների ղեկավարներին. Իշխան Սաղաթելյան Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց․ ՊՆԲարձրանում ենք միասին. ԱրարատԲանկը մեկնարկեց վերաբրենդավորման գործընթացը 27-ամյա վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի. մեքենան վերածվել է մոխրակույտիՁերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի երեք օպերլիազորներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. նա կհանդիպի Հռոմի Պապին «Բացահայտել եմ կոնֆիդենցիալ հանգամանքներ». Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս ՂազարյանինՀիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին․ Էլինար ՎարդանյանԹող Մարությանն ապացուցի՝ շենքը վթարային է ու քանդման ենթակա․ Աղբյուր Սերոբի բնակիչ Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամովԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ Արցախում կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք է գրանցվելՄեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել եւ լռեցնել չի հաջողվելու․ ԲՀԿՊահանջում ենք համավարակի տարածումը կանխելու համար գործարկել աղբահանության մեխանիզմներ․ Վահագն Վարագյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 429 նոր դեպքԱդրբեջանի ու Թուրքիայի՝ մեզ առաջադրած տեղեկատվական պայքարն ունի խաղի իր կանոնները․ Տիգրան ԱբրահամյանՏո՛նդ շնորհավոր, մե ՜ր Ստեփանակերտ․ Արայիկ ՀարությունյանՕրվա խորհուրդըԳագիկ Ծառուկյանի կալանավորումն իր մեջ ունի ընդգծված քաղաքական պատվերի տարրեր․ ՉալաբյանՔաղաքական հետապնդում չկա՞. Հոգով կույրերի ժամանակը. Շաքե ԻսայանԱստղագուշակ՝ սեպտեմբերի 26-ի համար «Ժողովուրդ». Բնակարանային շուկան պասիվացել է«Ժողովուրդ». Գործընթացը սկսված է«Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից«Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել«Հրապարակ». Պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով«Ժողովուրդ»․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել«Հրապարակ». ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն«Հրապարակ». Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին«Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի». Վարդայի հուզիչ գրառումը«Քո սերը իմն ա, իմ Իննա»․ Զիրոյանը երգ է նվիրել Իննա Խոջամիրյանին (տեսանյութ)
Ամենադիտված